9/18 ընտրատեղամասում քաղաքացիական իր պարտքն է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Քվեարկությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը չի պատասխանել լրագրողների հարցերին: Միայն հարցին, թե մտահոգվա՞ծ եք Արցախի հարցով, Լևոն Տեր-Պետրոսյանը կարճ պատասխանել է. «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա»:
ՀՀ առաջին նախագահը խոստացել է ընտրությունների վերաբերյալ գնահատական տալ դրա դրանց ավարտից հետո:
Հայաստանի թվով 13 ընտրական տարածքներում, ըստ ընտրողների ռեգիստրի, քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 573 հազար 779 մարդ, ինչը շուրջ 10 000-ով ավելի է 2017-ի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ցուցանիշից: Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:
Տես նաեւ՝
Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում քվեարկողների թիվը 14.00 դրությամբ