ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սերժ Սարգսյանը քվեարկեց
2018-12-09 16:56:36

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա տիկին Ռիտա Սարգսյանն ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկեցին Կոտայքի մարզի Ձորաղբյուրի թիվ 29/45 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 կուսակցություն և 2 դաշինք: Պատգամավորական 101 մանդատի համար պայքարում է համամասնական ու տարածքային ցուցակներով առաջադրված 1451 պատգամավորի թեկնածու:

Պատգամավորության թեկնածուների ամենամեծ ցուցակը ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքը՝ 183  անուն, ամենափոքրը ՝«Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ 81: