ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
50 տոննա թուղթ 30 մլն քվեաթերթիկի համար
2018-12-09 19:51:16

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ռադիոլուրը հարցազրույց է ունեցել ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի հետ եւ հետաքրքրվել, թե արդյոք 10 տոկոս բարձր ակտիվության ցուցանիշը պայմանավորված չի եղել նախկինում քաղաքացիներին «գազելներով» ընտրատեղամասեր բերելու գործոնով: Քանի քվեաթերթիկ է տպագրվել եւ քանի տոննա թուղթ է օգտագործվել 12 օրվա ընթացքում 11 քաղաքական ուժի համար:

«Ընդհանուր առմամբ 30 մլն քվեաթերթիկ է տպագրվել, որի համար օգտագործվել է 50 տոննա թուղթ»,- ասել է Արմեն Սմբատյանը:

0:00
0:00

Մինչև ժամը 17։00-ն ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54 տոկոսը: Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Ընտրելու իրավունք ունի 2,592,479 քաղաքացի, որոնցից մինչև ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է  1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի կամ ընտրողների  39,54 տոկոսը»,-ասել է նա:

Այս ընտրություններին մասնակցության ցուցանիշը 10 տոկոսով ավելի քիչ է նախորդ ընտրությունների նույն ժամի տվյալների հետ համեմատ:

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2,587,706քաղաքացուց մինչև ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 1317936 քաղաքացի,կամ ընտրողների՝ 50,93 տոկոսը: