ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ազնավուրի պատվին Ազգային հարգանքի տուրքը ուղիղ կհեռարձակվի ֆրանսիական հեռուստատեսությամբ
2018-10-04 13:07:43

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված Ազգային հարգանքի տուրքը, որը կմեկնակի վաղը՝ հոկտեմբերի 5-ին, Հայաստանի ժամանակով 12-ին, ուղիղ կհեռարձակվի ֆրանսիական հեռուստատեսությամբ ու նաև առցանց կայքերով, որից է նաև Le Figaro-ն։

Արարողությունը տեղի կունենա Ֆրանսիայի Հաշմանդամների տանը, որտեղ գտնվում են Նապոլեոն Բոնապարտի և այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները։

Ելույթ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որին մասնակցելու են ընտանիքի անդամները, հրավիրված պաշտոնյաներ։

Արարողությանը մասնակցելու են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում։ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում ու Արցախում Սգո օր է հայտարարվելու