ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
20.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը
2018-12-09 21:20:38

Այսօր կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին ժամը 20.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը:

Նախորդ տարի խորհրդարանական ընտրություններին ժամը 20-ի դրությամբ մասնակցել էր մասնակցել էր 1 միլիոն  574 հազար 947 քաղաքացի  կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը:

Հայաստանի թվով 13 ընտրական տարածքներում, ըստ ընտրողների ռեգիստրի, քվեարկելու իրավունք ուներ 2 միլիոն 573 հազար 779 մարդ, ինչը շուրջ 10 000-ով ավելի է 2017-ի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ցուցանիշից: Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:

Դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 կուսակցություն և 2 դաշինք: Պատգամավորական 101 մանդատի համար պայքարում է համամասնական ու տարածքային ցուցակներով առաջադրված 1451 պատգամավորի թեկնածու:

Պատգամավորության թեկնածուների ամենամեծ ցուցակը ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքը՝ 183  անուն, ամենափոքրը ՝«Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ 81: