Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ֆրանսիական խոշոր քաղաքներում ընթացող բողոքի ակցիների հետ կապված, հեռուստաուղերձով կդիմի երկրի քաղաքացիներին՝ տեղեկացրել է Agence France-Presse–ը:
Նախագահի ուղերձը նախատեսված է տեղական ժամանակով 20:00-ին: Ֆրանսիայի աշխատանքի նախարար Մյուրիել Պենիկոն հայտնել է, որ Մակրոնը մտադիր է «դեղին ժիլետներ»-ի բողոքի գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի լուծման համար ներկայացնել «կոնկրետ և անհապաղ միջոցներ»:
Այսօր Մակրոնը նաև Ելիսեյան պալատում կընդունի առաջատար արհմիությունների և ձեռներեցների միավորումների ներկայացուցիչներին: Հանդիպումը նվիրված է ցուցարարների պահանջների լույսի ներքո՝ սոցիալ-տնտեսական իրավիճակին:
Անցած շաբաթ Ֆրանսիայում ընթանում էին «դեղին ժիլետներ»-ի բողոքի ցույցերը: Փարիզում, Լիլում, Լիոնում, Մարսելում, Նանտում, Թուլուզում և այլ քաղաքներում բողոքի գործողությունները ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: Բողոքի ցույցերի մասնակիցների թիվը գերազանցել է 136 հազարը:
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Լե Մեռ Բրյունոն հայտարարել է, որ «դեղին ժիլետներ»-ի բողոքի ակցիները արդեն աղետալի հետևանքներ են թողնում ֆրանսիական տնտեսության վրա: Նա հայտնել է, որ ցույցերի ընթացքում մի շարք ձեռնարկությունների և առևտրի կենտրոնների եկամուտներին հասցված վնասը կազնում է 15-50 տոկոս: Փարիզի քաղաքապետարանի տվյալներով՝ վնասը, որ կրել է քաղաքը դեկտեմբերի 1-ին, հասել է 3-4 մլն դոլարի: Ֆրանսիայի ՆԳՆ-ի հրապարակած վերջին թվերի համաձայն շաբաթ օրը տեղի ունեցած ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել շուրջ 2 հազար մարդ:
Տես նաև՝