ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՊՀ դիտորդները ընտրությունների ելքի վրա ազդող էական խախտումներ չեն արձանագրել
2018-12-10 13:24:02

2018թ.-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած 7-րդ գումարման Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դիտարկել է նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը՝ Վիկտոր Գումինսկու ղեկավարությամբ։

ԱՊՀ դիտորդները եղել են Երևանի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի 89 շրջաններում, նաև այցելել երկու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, որոնց ընթացքում ընտրական տեղամասերում քվեարկության ընթացքի մասին ընդհանուր տեղեկատվություն են ստացել: Կարճաժամկետ եւ երկարաժամկետ մշտադիտարկման արդյունքում դիտորդները հայտարարել են, որ դեկտեմբերի 9-ի ընտրություննեը տեղի են ունեցել հանգիստ եւ խաղաղ մթոնոլորտում, ՀՀ ԸՕ համաձայն, տեխնիկական սարքերն աշխատել են անխափան: ԱՊՀ դիտորդները, իհարկե, խախտումներ արձանագրել են, սակայն վերջիններս էական ազդեցություն չեն ունեցել ընտրություններիկ ելքի վրա:

0:00
0:00