ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ամենակարեւորը՝ ըստ ԱԺ անցած քաղաքական ուժերի
2018-12-10 17:52:21

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Պատմական ընտրություններ. այս կերպ է բնորոշում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Այն հեղափոխության տրամաբանական շարունակությունն է:

Արժևորում է օրինական  ընտրությունների կազմակերպումը: Կայացած ընտրություններից, ըստ էության, գոհ են նաև խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերը ևս:

0:00
0:00

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 7 տոկոսից քիչ քվե հավաքեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ պատճառն իրենց դեմ իրականացված հակաքարոզչությանն է: Նա վստահ է՝ խորհրդարանում երկրորդ քաղաքական միավորը չլինելու պատճառը բիզնեսի ու քաղաքականության միաձուլված լինելու իր ձևակերպմամբ հիվանդ համակարգն է.

«Եթե վերջին 6 ամսվա ընթացքում  բիզնեսի և քաղաքականության տարանջատում իրացվեր Լուսավոր Հայաստան միանշանակորեն կլիներ երկրորդ քաղաքական միավորը»:

 


Խորհրդարանում ընդդիմադիր կարող է լինել միայն
«Լուսավոր Հայաստանը»՝ պնդում է նաԱպագա խորհրդարանում Լուսավոր «Լուսավոր Հայաստանը» ԲՀԿ-ի հետ միասնական ընդդիմադիր ճակատով ներկայանալու հավանականությունը բացառում է:

«Բնականաբար իրենց ղեկավարի կողմից բազմիցս հայտարարվել է, որ իրենք չեն կարող լինել ընդդիմություն»:

Որպես երկրորդ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը վհստահեցնում է, որ կուսակցությունը լինելու է իրեն քվե տված ՀՀ քաղաքացու ձայնը խորհրդարանում և հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը՝ շարունակելու է լինել ժողովրդի կողքին և իր գործունեությունը ծավալել բացառապես ի շահ և իր բարօրություն հայ ժողովրդի:

Ընտրություններից հետո տարածած հայտարարությամբ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է խորհրդարան անցած «Իմ քայլը» դաշինքին և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը և բոլորին մաղթել  արդյունավետ աշխատանք՝ ի բարգավաճում Հայաստանի և Արցախի և ի շահ աշխարհասփյուռ հայերի:

70% -ից ավելի քվե հավաքած «Իմ քայլ»-ը դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիները խորհրդարանում ձևավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն, ինչը նշանակում է նաև, որ օրենսդրական փոփոխություններ իրականացնելու հարցում որևէ խնդիր դաշինքը չի ունենա:

«Կարծում եմ, որ այժմ Հայաստանը օր-օրի ավելի ուժեղ է դառնում և միազգային քաղքականության իմաստով և տնտեսության և ժողովրդավարության մակարդակով: Քանի դեռ այս գործընթացը շարունակվում է, և մեր կառավարությունը մեր քաղաքական  թիմը ունի հնարավորություն Հայաստանն ավելի ուժեղ դարձնելու կարծում եմ կունենաք մանդատ՝ ղեկավարելու երկիրը: Այն պահից երբ  չենք ունենա նման հնարավորություն, կամ սպառած կլինենք այդ հնարավորությունը, կարծում եմ այդ մանդատը մեր ժողովուրդը կտա  մեկ այլ քաղաքական թիմի»:

Որևէ խոշոր, կամ արտառոց միջադեպ այս ընտրություններին չի գրանցվել, և դա մեծ ձեռքբերում են համարում խորհրդարան անցած քաղաքական ուժերը: