ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ-ը սպասում է նոր խորհրդարանի և կառավարության հետ աշխատանքին
2018-12-11 10:56:45

Միացյալ Նահանգները շնորհավորել է Հայաստանի ժողովրդին դեկտեմբերի 9-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում տեղադրված ուղերձում ասվում է. - « Հայաստանի համար այս տարին նշանակալի փոփոխության ժամանակ էր: 27 տարի է՝ Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը, և մենք կշարունակենք դա անել: Ակնկալում ենք նոր խորհրդարանի և կառավարության հետ աշխատել՝ խորացնելու մեր երկկողմ համագործակցությունը և գործընկերությունը, ամրապնդելու օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական հաստատությունները, կոռուպցիայի դեմ պայքարը, խրախուսելու առևտուրն ու ներդրումները և ապահովելու տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությունը»։