ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մակրոնի ուղերձն արժանացել է ֆրանսիացիների զգալի մասի աջակցությանը
2018-12-11 12:39:50

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախօրեի ուղերձը արժանացել է Ֆրանսիայի բնակչության մի զգալի մասի աջակցությանը: LCI հեռուստակայանի անցկացրած հարցումների համաձայն 78 տոկոսը ողջունում է հարկերի նվազեցումը, իսկ 68 տոկոսը ուրախ է նվազագույն աշխատավարձի բարձրացման համար: Հարցվածների 54 տոկոսն էլ ասել է, որ կողմ է փողոցային բողոքի գործողությունների դադարեցմանը:

Սակայն 50 տոկոսի կարծիքով Մակրոնի ելույթը համոզիչ չէր, ևս 45 տոկոսի համոզմամբ բողոքի ակցիաները պետք է շարունակել:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան ուղերձ Է հղել ազգին: Նա հայտարարել էր, որ ընդունել է որոշումներ, որոնք կապված են «դեղին ժիլետների» ելույթների հետ: Մակրոնը, մասնավորապես, խոստացել Է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում, լրացուցիչ չհարկվող պարգեւավճար աշխատող ֆրանսիացիներին, հարկերի վերացում այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր Է 2 հազար եվրոյից: Նաեւ Ֆրանսիայի ղեկավարը դատապարտել Է ոստիկանների դեմ կիրառված բռնությունը բողոքի ակցիաների ընթացքում:

Անցած շաբաթ Ֆրանսիայում ընթանում էին «դեղին ժիլետներ»-ի բողոքի ցույցերը: Փարիզում, Լիլում, Լիոնում, Մարսելում, Նանտում, Թուլուզում և այլ քաղաքներում բողոքի գործողությունները ուղեկցվում էին ոստիկանության հետ բախումներով:

Իրավապահ մարմինների վերջին տվյալների համաձայն՝ «դեղին ժիլետների» շարժման բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների ընդհանուր թիվը նոյեմբերի կեսերից ի վեր գերազանցել Է 4,5 հազարը:

Տես նաև՝

Ֆրանսիայի նախագահը հեռուստաուղերձով կդիմի երկրի քաղաքացիներին