ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փլատակներից դուրս բերված գործիքներով՝ հեղինակավոր մրցանակ
2018-12-11 13:46:17

Աննա Մարտիկյան

«Ռադիոլուր»

Գյումրիի փողային նվագախմբի պատմությունը խորհրդանշական է։ Երկրաշարժից հետո քաղաքի մթնոլորտը փորձում էին փոխել Լեննականի փողային նվագախմբի տղաները՝ փլատակների տակից դուրս բերված ծռմռված գործիքներով:

Այդ ժամանակ Ֆրանսիայից ստացած հրավերը Հայաստանը ներկայացնելու եվրոֆանֆառ հեղինակավոր փառատոնին հանկարծակիի է բերում գյումրեցիներին:

Նվագախմբի տղաների մի մասին հիվանդանոցներից հավաքելով ու մի կերպ հագուստով ապահովելով, հաշմանդամ գործիքներով ճամփա են ընկնում դեպի Եվրոպա ու Եվրոպայի հեղինակավոր փառատոնի գլխավոր մրցանակները բերում Հայաստանին։

Գյումրիի փողային գործիքների նվագախմբի ղեկավար Գառնիկ Մեջլումյանը հիշում է, որ նվագախմբի բոլոր անդամները պարտաճանաչ մասնակցում էին փորձերին: 

«Մենք կարծում էինք, որ ծռմռված գործիքներով ինչպես կարող ենք մասնակցել, բայց գյումրեցու կամքը խոսեց: Եղանք 25 եվրոպական երկրներում, փողոցներում նվագեցինք, բեմերում նվագեցինք: Մրցականաբաշխությանը մտածում էինք, որ գոնե մի շնորհակալագիր ստանանք, բայց գլխավոր մրցանակի ժամանակ հնչեց մեր անունը: Հիմա հիշելիս անգամ չեմ կարողանում չհուզվել», - ասում է այդ տարիներին Շիրակի մարզի մշակույթի բաժինը ղեկավարած Հասմիկ Կիրակոսյանը:

0:00
0:00