ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գյումրիում՝ Շարլի հուշարձանի մոտ, այցելուների հոսքը չի դադարում
2018-10-05 16:18:22

ժամը 18:00-ից Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում կհնչեն աշխարհահռչակ շանսոնյեի երգերը, իսկ ժամը 20:00-ին՝ ի հիշատակ աշխարհահռչակ երգչի, 94 վայրկյան տևողությամբ կանջատվեն Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակի լույսերը: Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին հայտարարվում է լռության 94 վայրկյան՝ այդ կերպ հարգանքի տուրք մատուցելով աշխարհահռչակ երգչի հիշատակին:

Քանդակագործ Սամվել Պետրոսյանի մտապատկերում դրոշմված է Մեծ հայի հետ հանդիպման յուրաքանչուր յուրաքանչյուր խոսք ու դրվագ. «89 թ-ին եկավ աղետի գոտի, արցունքներն աչքերին»:

Քանդակագործի էսքիզներից առաջինը լացող դեմքով Ազնավուրն էր հետո՝ փոխվեց։

Բացմանը՝  2001-թի սեպտեմբերի 22-ը Գյումրիում մեծ տոնախմբություն էր, տարբեր երկրներից էլ էին շտապել, նույնիսկ՝ առանձին օդանավով, որ   մտավորականին ու բարերարին անձամբ տեսնեին. «Քաղաքի մուտքի մոտ դիմավորինք մինչև արձանի մոտը 15- 20 մատաղ էրեց ժողովուրդը»։

Տոնը՝ ինչպես և Ազնավուրը բոլորինն էր, նույնիսկ աղետի մեջ հումորը չկորցրած քաղաքում։

Շառլ Ազնավուրը հումորի քաղաքում կատակով սկսեց իր խոսքը,- «Առաջին անգամն է, որ ժողովրդի առաջին պիտի հանվիմ»։

Պատմական այդ օրն հիշում է միջին և ավագ սերնդի յուրաքանչյուր Գյումրեցի, ամենաազնավուրասերն էլ՝ Մարտին Փաշայանն է։ Նա երկրպագում էր Ազնավուրին դեռ այն ժամանակներից, երբ քչերն էին ճաչում։ Շանսոնիեյի հորաքույրը՝ Արուսյակ Ազնավուրը, իր հորեղբոր՝ ժողովրդական արտիստ Արտավազդ Փաշայանի կինն էր. « 64 –թ ին ինքը որ եկավ, անհնար էր տոմս ճարել, ես էլ անչափահաս էի էդ ժամանակ, Արուս տյոտյան հորեղբորս հետ գնաց»։

Այնուհետև Ազնավուրի նկարներով, գրքերով, ձայնասկավառակներով է կահավորում իր բնակարանը, ինչը լենինականցիները Ազնավուրանոց էին կոչում։ երկրաշարժը չի խնայում ոչ Փաշանի ընտանիքին, ոչ էլ Ազնավուրանոցին։ Նորից է ընտանիք կազմում, զավակներ ունենում ու նոր Ազնավուրանոց ստեղծում։

Ազնավուրի կենսագրական գիրքը՝ միակ փրկվածն է։ Ազնավուրի հանդեպ Սերը նաև Փարիզում սովորող որդուն՝  Վահեին  է փոխանցել։  Փարիզից ու Գյումրիից հայր ու որդի այդ գիշեր  են միմյանց ցավակցել ու Փաշայանի սենյակում նոր նկար է ավելացել։ Նոր նկարներ ու հիշատակի անկյուններ դրվեցին, խնկարկվեցին Գյումրիի կրթօջախներում։ Իսկ հուշարձանի մոտ, այցելուների հոսքը չի դադարում։

 

0:00
0:00