ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մերկել. Սպասում եմ մոտալուտ հանդիպմանը
2018-12-11 16:00:48

Գերմանիայի Դաշնային Հանրապետությանկանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի կապակցությամբ:
 

«Հարգելի պարոն վարչապետ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ հետևել է այս տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությանը։ Մենք ցանկանում ենք այսուհետ ևս մեր աջակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացմանը և վերահաստատել Երևան կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունը՝ մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ»,- ասել է Մերկելը:
 

Գերմանիայի կանցլերը հավելել է նաեւ, որ ուրախ կլինի մոտ ապագայում կրկին հանդիպել Փաշինյանի հետ:
 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր Հայաստան կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել են խորացնել երկու երկրների միջեւ հարաբերությունները: