ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Համագործակցության կոնկրետ ուղղություններով նպատակաուղղված աշխատանք է իրականացվում. Գ. Կարասին
2018-10-08 13:58:59

«Չնայած Հայաստանում քաղաքական անկայունության որոշակի պահպանմանը՝ համագործակցության կոնկրետ ուղղություններով նպատակաուղղված աշխատանք է իրականացվում», - «Իզվեստիա»-ի թղթակցին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո էլ ավանդաբար ակտիվ բնույթ ունեցող բարձր մակարդակում ռուս-հայկական երկխոսությունը շարունակվեց: Մի քանի ամսվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է երեք, իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` երկու անգամ», - նշել է Կարասինը` ընդգծելով․ - «Այդ շփումների գլխավոր քաղաքական արդյունքը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման անփոփոխությունն է` թե՛ երկկողմ ձևաչափում և թե՛ ընդհանուր ինտեգրացիոն կառույցների` ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում»: