ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Քաթինան ստանձնում է նոր պարտականություններ
2018-12-12 11:48:50

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարել են ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնության նախագահ դառնալու մասին:

Նշանակման մասին ազդարարվել է Բեռլինում անցկացվող Aurora Dialogues քննարկումների ընթացքում։ Քաթինայի գործունեության շրջանակը ներառում է ոլորտի կարեւորագույն ներկայացուցիչների ներգրավումը, աշխատանքն աշխարհասփյուռ գործընկերների հետ, «Ավրորայի» կրթական եւ հանրային իրազեկման նախագծերի ղեկավարումը՝ ներառյալ միջազգային ճանաչում ունեցող «Ավրորա» մրցանակը։

«Ավրորան» ստեղծվել է երեք տարի առաջ եւ այդ ժամանակից ի վեր մեծ ազդեցություն ունեցել տեղահանված անձանց, հակամարտության գոտիներում գտնվող երեխաների, փախստականների, միգրանտների եւ այլ խոցելի իրավիճակներում հայտնված քաղաքացիների կյանքում։

Այս տարի «Ավրորա» մրցանակն օգնել է ավելի քան 375,000 ռոհինջա փախստականների։ Մինչ օրս «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտության եւ այլ կրթաթոշակներ է հատկացրել հակամարտության գոտիներից 62 ուսանողի, ինչը նրանց թույլ է տվել կրթություն ստանալ Միավորված աշխարհի քոլեջների (UWC) միջազգային ցանցում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում։

2017թ․ մայիսին բժիշկ Քաթինան «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել՝ Նուբա լեռներում իր անձնուրաց աշխատանքի համար։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կազմում ստանձնած նոր պարտականություններին զուգահեռ՝ Քաթինան շարունակելու է մնալ եւ աշխատել Նուբա լեռներում։

Տես նաև՝