ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թեկնածուի 44 «կորած» քվեն գտնվեց
2018-12-12 13:37:27

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»

Երեկ Արմավիրի թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկել է Արմավիր քաղաքի 16/3 ընտրատեղամասի ընտրությունների արդյունքները: Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածու Նարեկ Խաչատրյանն իր անհամաձայնությունն էր հայտնել տվյալ տեղամասի ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Վերահաշվարկից հետո թեկնածուն ստացել է 44 քվե:

0:00
0:00

Արմավիրի թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովը երեկ ՀՅԴ վստահված անձի դիմումի հիման վրա 4 ժամ վերահաշվարկեց 16/3 ընտրատեղամասի ընտրությունների արդյունքները:

Հիշյալ տեղամասում Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածու Նարեկ Խաչատրյանի օգտին քվեարկողներ եղել են, սակայն արձանագրություններում գրվել էր 0: Վերահաշվարկի ընթացքում փոխվեցին արդյունքները և Նարեկ Խաչատրյանը ստացավ իր իրական կողմ քվեները: Արմավիրի թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյան. «44 կողմ քվե Նարեկ Խաչատրյանի օգտին»:

Նարեկ Խաչատրյանը գտնում է, որ իր ընտանիքի, հարազատների, բարեկամների ու ընկերների քվեները պատահաբար են հաշվարկվել 1 քվե ստացած Արաքսյա Ավչիևայի օգտին՝ նրա անվան դիմաց գրանցելով 45 քվե, իսկ իր անվան դիմաց՝ 0:

Նարեկ Խաչատրյանը պատրաստվում է նաև հատուկ կարծիք գրել և ներկայացնել թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողով: Վերահաշվարկի արդյունքում 1 քվեով պայկասեց Շանթ Գրիգորյանին տրված ձայների քանակը, իսկ կուսակցության կողմ 132 քվեի դիմաց գրանցվեց՝ 131: Արդյունքների վերահաշվարկի ժամանակ հայտնաբերվեց 6 քվեաթերթ, որտեղ ՀՅԴ կուսակցության վարկանիշային թեկնածուների վերևի անկյունում մատիտով թվեր էին նշված: Պարզվեց, որ հաշվարկի վերջում քվեաթերթերի վրա մատիտով նշումներ էր կատարելՀՅԴ-ից ներկայացված 16/3 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Գայանե Ասլանյանը: Նա թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին բացատրագիր գրեց կատարվածի մասին, որով նշումներ է կատաևրել վարկանիշային թեկնածուների ստացած քվեների վերաբերյալ: Հարցը հանձնաժողովի նիստում քննարկվելուց հետո դրվեց քվեարկության և ՀՅԴ վարկանիշային թեկնածուներին տրված ձայները չփոխվեցին: Գոռ Հովհաննիսյանն ասաց, որ վերահաշվարկի արդյունքները չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Վերահաշվարկի արդյունքում 2 քվեաթերթ անվավեր ճանաչվեց Իմ քայլը դաշինքից և 1 քվեաթերթ՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունից: Նույն թեկնածուի բողոքի հիման վրա այսօր վերահաշվարկվելու է նաև 16/8 ընտրատեղամասի ընտրությունների արդյունքները: