ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շոշափելի արդյունքների ժամանակը
2018-12-12 18:05:01

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Նիկոլ Փաշինյանն արդեն յոթ ամիս է, ինչ ստանձնել է  Հայաստանի տնտեսության կառավարումը: Տնտեսագետների գնահատականները վերապահումներով են՝ նրանք «Ռադիոլուր»-ի հետ զրույցում թվարկել են խնդիրներն ու միաժամանակ նկատել՝ յոթ  ամիսը կարճ ժամանակ է՝ շոշափելի արդյունքներ ունենալու համար:

0:00
0:00

Ազգային վիճակագրական ծառայության տվայլները հուսադրող են. կանխատեսվող 5 տոկոսի փոխարեն ունենք 6 տոկոս տնտեսական աճ: Ամենայն  հավանականությամբ տարին այսպես էլ կփակենք:

Տնտեսագետ, վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը, սակայն  խոստովանում է. «Տնտեսական աճը դեռևս տնտեսական զարգացման չի բերել: Եթե մենք խոսում ենք՝ որքանով է տնտեսական աճը բացի քանակական տեսանկյունից, գնահատելի որակական առումով շարքային սպառողի համար, այս ամսով չենք կարող ասել, որ հասարակությունը զգում է այս որակական կողմը (չնայած, որ ժամանակը կարճ էր)»:

Մանուկյանի դիտարկմամբ,  հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսական կյանքում խորը անկում ու ցնցում տեղի չունեցավ:

Մանուկյանն արձանագրում է՝ խնդիրներ չունենք նաև արտաքին աշխարհից  եկող  բացասական  ազդակների դեպքում: Ծխախոտագործություն, տեքստիլ արդյունաբերություն, այս  ոլորտներում դրական զարգացումներն ակնհայտ են: Սրանք այն ուղղություններ են,  որոնք ավելի շատ աշխատատեղեր են ստեղծում, ավելին  տնտեսության համաչափ զարգաման  երաշխիքն են: Արդյունքում կանխատեսվում է, որ  գործազրկությունն էլ կնվազի:

Վարչապետի խորհրդականն ընդգծում է՝ կարողացել են նաև գերիշխող դիրք  ունեցող  սուբյեկտների ախորժակը  զսպել:

Ասվածին օրինակներ բերում է, բայց ոչ բանանի ու շաքարավազի շուկայից. «Օրինակ, ուսումնասիրելով բենզինի  գները, տեսնում ենք, որ ՀՀ-ում հիմնականում բենզին ներմուծվում էր ՌԴ-ից, նախկինում, եթե ներմուծողների ախորժակը բավականին բարձր էր, այժմ՝ զուսպ ախորժակ ունեն»:

Արտակ Մանուկյանը գիտի նաև՝ մրցակցային դաշտում դեռ չլուծված բազմաթիվ խնդիրներ կան՝ տնտեսությունն ամբողջովին ազատականացված չէ: ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի   կառավարման  ու գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նույնպես նկատում է՝ մրցակային դաշտում խնդիրներն ակնհայտ են:

Տնտեսությունում դրական փոփոխություններն ակնհա՞ յտ են հարցնում եմ.

«Պետք է անկեղծորեն նշեմ, որ դեռևս որևիցե շոշափելի արդյունքներ չկան: Սակայն, պետք է նշել, որ հինգ-վեց ամիսը կտրուկ փոփոխություններ տեսնելու իմաստով կարճ ժամանակ է»:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նույնպես կարծում է, որ 7 ամիսը տնտեսությունում շոշափելի հաջողության հասնելու համար բավարար  ժամանակ չէ: Ավելին,շուտափույթ հաջողություն ակնկալելն էլ ՝ հեռանկարային չէ: 

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը նկատում է՝ տարածքային համաչափ  զարգացման  հիքմերը կան, սակայն,  դրանք կենսունակ դարձնելու համար համայնքները  նույնպես  պետք է ծրագրեր ներկայացնեն, սակայն, դրանք միշտ չէ, որ կենսունակ  են լինում: