ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թուրքիան է սահմանը փակել, Թուրքիան էլ այն պետք է բացի. Արձագանքներ Պոլսից
2018-12-13 12:07:46

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկար առայժմ չկա՝ «Ռադիոլուրին» ասել է Պոլսի «Ակօս» պարբերականի հայկական բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանը: Ըստ հրապարակախոսի, փակ սահմանի, հարաբերութունների բարելավման լուծումը ՀՀ-ի իշխանությունից կախված չէ, քանի որ ցամաքային սահմանագիծը փակվել է Թուրքիայի միակողմանի որոշմամբ։ Դա կարող է միայն միակողմանի որոշմամբ բացվել:

Այսօրվա Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երրորդական, չորրորդական հարց է: Ռադիոլուրի հետ զրույցում նշեց Պոլսի «Ակօս» պարբերականի հայկական բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ առանց նախապայմանների հարաբերութունների կարգավորման պատրաստակամության մասին հայտարարությանը: Թուրքիան այսօր, ըստ Էստուկյանի, հրատապ կարգավորման շատ այլ խնդիրներ ունի, քան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցն է: Պոլսահայ հրապարակախոսը հարաբերությունների կարգավորման լուծումը տեսնում է Թուրքիայի տիրույթում, որի լուծումը, սակայն, առայժմ չի երեւում:

«Սա ՀՀ կառավարությունից, ՀՀ իշխանությունից կախյալ խնդիր չէ, բոլորս գիտենք ՀՀ-Թուրքիա սահմանագիծը փակ է միակողմանի որոշմամբ, Թուրքիան իր որոշմամբ փակեց, իր քաղաքականության արդյունք է, եւ այստեղ շատ ասելիք չունենք: Իրենք պետք է այդ խնդիրը իրենց ակնկալությունների համաձայն դասավորեն, վերադասավորեն»:

Պոլսահայ հրապարակախոսի համար hայ- թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը Էրդողանի կառավարությունն ի զօրու չէ լուծել։ Դա հնարավոր է միայն իշխանափոխությունից հետո, որն այսօր անիրական է։

Խորհրդարանական ընտրությունների օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների: «Եվ մենք հույս ունենք, որ Թուրքիան ևս դրան պատրաստ է»,- Փաշինյանի հայտարարություններն ակտիվորեն հրապարակեցին նաեւ թուրքական ԶԼՄ-ները։ Վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը որակեցին որպես հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր նոր փուլի ազդանշան։

Սակայն Անկարան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ առաջադրել։

Պոլսի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը կարծում է, որ Արցախյան հարցի կարգավորման հարցը որպես նախապայման շարունակում է մնալ Անկարայի օրակարգում։ Միաժամանակ արձանագրում է, որ եւ Փաշինյանը, եւ Էրդողանը ունեն իրենց հասարակությունների լայն աջակցությունը եւ կարող են արտաքին քաղաքականության մեջ գնալ արմատական քայլերի:

«Մենք եթե հաշվի առնենք 30 տարվա փորձառությունը, որ ինչ պահեր մսխված են գործընթացում, կարող ենք հոռետես լինել: Բայց, եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ում նոր շրջան է սկսվում նպաստավոր կարող է լինել, եւ բեկումնային լինել գործընթացում: Սպասողական վիճակի նժարի վրա կարող ենք դնել դրական եւ բացասական գործոններ, որոնք դրական ակնկալությունների հիմք ծառայեն»:

Բագրատ Էստուկյանի համար տարիօրինակ է դեպի ԵՄ ձգտող Անկարայի արտաքին քաղաքականության կառուցման տրամաբանութունը, քանի որ Թուրքիան աշխարհի այն եզակի երկրներից է, որը հարեւանների հետ ունի փակ սահմաններ եւ չունի հարաբերություններ: