ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շուշիի թատրոնը՝ Լիբանանում
2018-12-13 14:43:22

Լիբանանահայ մանուկներն ու պատանիներն այս շաբաթավերջին հնարավորություն կունենան դիտել տիկնիկային արվեստի յուրահատուկ ներկայացումներ: Համազգայինի «Քնար» պարախմբի վարչության հրավերով, Արցախի Հանրապետության Շուշիի «Մկրտիչ Խանդամիրյան»-ի անվան պետական թատրոնը դեկտեմբերի 14-16-ին Լիբանանում հանդես կգա «Հայ մուկը» հայրենասիրական եւ «Ձնե մարդը» ամանորյա տիկնիկային ներկայացումներով՝ տեղեկանում ենք լիբանանյան «Ազդակ» օրաթերթի կայքէջից: Ներկայացումները տեղի կունենան «Յովհաննէս Պօղոսեան» թատերասրահում: Շուշիի «Մկրտիչ Խանդամիրյան»-ի անվան պետական թատրոնի անձնակազմն արդեն Լիբանանում է: