Քննարկվել են ԼՂ ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
2018-12-13 15:40:10
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի և Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
Ավելի վաղ սոցցանցերում լուրեր են շրջանառվել, որ աշխատանքից ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը։
ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում խորհուրդ էր տվել հետեւել պաշտոկան լրատվությանը:
Ամենաընթերցվածը
2019-02-16 13:34:37
50 լուսանկար, մեկ հասցե, ծննդյան 60-ամյակի նվեր
2019-02-16 18:37:04
«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 16.02.2019
2019-02-16 12:00:00
Նոր ֆիլմաշար՝ ռազմի դաշտում վիրավորված հայորդիների մասին
2019-02-16 13:02:00
Արմավիրի ԲԿ-ի հեմոդիալիզի բաժանմունքը կհամալրվի նոր սարքավորումներով
2019-02-16 17:10:41
Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա նոր կերպարով. Նիկոլ Փաշինյան
ԾՐԱԳՐԵՐ