ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Անապատի ագռավները». էքսկուրս՝ Հայոց ցեղասպանության միջով
2018-12-13 17:48:47

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Ռեժիսոր Մարթա Հաուզկի «Անապատի ագռավները»  ֆիլմը մի մարդու կյանքի պատմություն է, որ փրկվելով Հայոց ցեղասպանությունից, փրկել է հազարավոր կյանքերՑեղասպանությունից մոտ 100 տարի անց Լևոն Յոթնեղբարյանի կյանքի պատմությունը թոռը՝ Լևոն Փարյանը պատմեց ամբողջ աշխարհին նախ գրքով, հետո ֆիլմով:

0:00
0:00

Հեռավոր 1909-ին Արևմտյան Հայաստանի Ուրֆա քաղաքում ապրող Լևոն Յոթնեղբարյանի դերձակ էր՝  արհեստավարժ ու իր գործի գիտակ: Երբ գալիս է տարիքը, Լևոնը մյուսների պես զորակոչվում է օսմանյան բանակ:


Հենց այս պատմությամբ է սկսվում «
Անապատի ագռավները» վավերագրական  ֆիլմը։ Այն  Լևոն Յոթնեղբարյանի եւ նրա  կողմից հազարավոր փրկված կյանքերի պատմությունն է:

Լևոն Յոթնեղբարյանի թոռը՝ Լևոն Փարյանը, որն Ամերիկայում բնակվելով, թողեց իր ազգանվան միայն վերջին մասը, գրել էր «Անապատի ագռավները» գիրքը՝ պատմելով Հայոց ցեղասպանության հետ կապված  իր պապի հիշողությունների մասին:


Փարյանը
3 տարի անընդմեջ լուսանկարներ, նամակներ ու տարատեսակ պատմություններ է հավաքել իր ընտանիքի անդամներից, որոնք ավելի ամբողջական են դարձրել պապի հուշերը։ Աշխատանքը, սակայն, սկսվել է մի լուսանկարի պատմությունից:

«Նկարն առաջին անգամ տեսավ հայրս։ Այն տետրակի հետևում էր: Տեսավ ու ճանաչեց իր հորը՝ իմ պապին: Նկարում ջարդերից փախած որբերն էին՝ պապիս հետ: Շատ զորավոր նկար էր, հասկացա, որ կարող է այս պատմությունը պատկերների հետ միասին մեծ ճանաչում ունենալ»:


Ֆիլմում իրադարձություններն սկսում են ակտիվ զարգանալ, Լևոն Յոթնեղբարյանի փախչում է բանակից, որպեսզի չդառնա արդեն սկսված կոտորածների զոհը։

Յոթնեղբարյանի փախչում է Սիրիա և իր կյանքի հիմնական առաքելությունը դարձնում ցեղասպանությունից մազապուրծ եղած եւ որբացած հայերի փրկությունը։ 

«Անցնելով անապատից անապատ, գյուղից գյուղ և տնից տուն՝ հավաքում էինք հայ որբերին և ուղարկում նրանց Դամասկոսի փախստականների ապաստարանները կամ որբանոցները։ Սրտաճմլիկ էր տեսնել հայ որբերին, որոնք մոռացել էին հայոց լեզուն և նույնիսկ իրենց անունները։ Նրանք արաբացել էին, հագնում էին գոմբազ և դարձել էին գրեթե անճանաչելի։ Նրանց մանկուց սովորեցրել էին մուսուլմանների կրոնը։ Մեզ հաջողվեց փրկել այդ որբերից շատերին…»։

Մահից առաջ Յոթնեղբարյանն իր կյանքի պատմությունը թելադրել է կնոջը՝ նպատակ ունենալով դրանք հրատարակել։ Կենդանության օրոք չի հաջողվել՝ շարունակում է պատմությունը Լևոն Փարյանի կինը՝ Մարո Փարյանը:


«Գիրքը բավականին մեծ դժվարությամբ հավաքեցինք, բայց նաև հեշտ էր, քանի որ Լևոնի պապիկն այս ամբողջ պատմությունը 5 տետրակի մեջ գրի առնել էր տվել կնոջը՝ Լևոնի տատիկին: Այս ամբողջը Լևոն Յոթնախպարյանի հուշերն են՝ թարգմանված»:

Ինչո՞ւ հենց «Անապատի ագռավներ»-ը դարձավ և՛ գրքի, և ֆիլմի՛ վերնագիրը,Մարո Փարյանը հիշում է գրքից մի պատմություն:

«Ինքն իր գրքում հիշատակում է մի տեսարան, որ անապատով քայլելիս հասնում են մի բլուրի ու բլուրի վրա տեսնում են համատարած, սատկած ագռավներ»:

Վավերագրական ֆիլմը կա, գիրքը երկլեզու՝ հայերեն և անգլերեն թարգմանությամբ նույնպես ընթերցողի սեղանին է: Սակայն Լևոն ու Մարո Փարյանները ցանկանում են իրենց պապի պատմությունը նաեւ գեղարվեստական մատուցմամբ տեսնել։