ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վա՛յ էն պաշտոնյային, որ իմ հանձնարարականը չի կատարել. Նիկոլ Փաշինյան
2018-12-13 18:33:05

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»


Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունն այսօր առաջին նիստն է անցկացրել:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ իրենց   կառավարությունը  ՀՀ  ընտրողներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ անելիքները դեռ առջևում են:

Իսկ անելիքներ մեջ ոչ միայն տնտեսական բարեփոխումներն են, այլ նաև պետական կառավարման համակարգի օպտիմալացումը:

0:00
0:00

Նիկոլ Փաշինյանի  կառավարության օրակարգում պետական կառավարման համակարգի արդիականացումն է: Այս  մասին ինքը՝ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը, բազմիցս է հայտարարել:

Հրաժարվել ԾԻԳ-երից, հիմնադրամներից, համախմբել ռեսուրսները՝ համատեղելով նույն գործառույթները: Այս առումով ՀԲ երևանյան գրասենյակը մտահոգություններ ունի՝ այսօր կառավարության նիստում  հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:


Ջանջուղազյանի խոսքով, ՀԲ մտահոգություն ունի, որ կթուլանա  ճյուղային նախարարության ու ԾԻԳ-երի միջև կապը: Կառավարությունում այս կարծիքը չեն կիսում:

ՀԲ-ում նաև մտահոգ են՝ եթե ԾԻԳ-երը կրճատվեն, ծրագրերի իրականացումը կուշանա: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարի արձագանքն այս մտահոգություններին ավելի քան խիստ էր: 

«Մենք էսքան խոսում ենք, որ էս երկիրը կառավարվում է ԾԻԳ-իզմի, ՊՈԱԿ-իզմի ու հիմնադրամիզմի տրամաբանությամբ ու ամեն անգամ, երբ բանը գալիս է հարցեր լուծելուն, պարզվում է, որ պետք է նորից քննարկենք։ Ոչ մի բան պետք է չքննարկենք: Վայ էն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականները չեն կատարել»:       

Քաղաքականությունը հստակ է՝ ասաց կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ եթե նախարարություններում կարողություններ չկան, թող  լուծարեն դրանք: Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը նույնպես օրակարգում է:

Կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը մեզ փոխանցեց՝ օպտիմալացման քննարկումների մի մասը շրջանառության մեջ կդրվի մինչեւ նոր կառավարության ձևավորումը:

Այս պահին հստակեցումներ, թե որ նախարարությունը որին կիմանա դեռ չկան: