ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գազի սակագնի բարձրացումը բացառվում է. Գարեգին Բաղրամյան
2018-12-13 17:00:08

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Գազի սակագնի շուրջ բանակցություններն այս փուլում դեռևս շարունակվում են» ,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  հայտնել է  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը:

«Պայմանավորվածությունը դեռևս ինչ-որ կետի չի հանգել»,- ասել է նա:

Դիտարկմանը, թե տարվա ավարտին ավարտվում է նաև Ռուսաստանի հետ կնքված պայմանագրի ժամկետը, նա արձագանքեց՝ պայմանագրերի ժամկետի ավարտը խնդիր չէ, դրանք այնքան կերկարաձգվեն, մինչև բանակցություններն ավարտվեն:

«Պայմանագիրը ավտոմատ երկարաձգվելու է, այնպես չէ, որ հունվարին գազ չենք ունենա: «Այո՛, կպահպանվի: Քանի դեռ բանակցություններն ավարտված չլինեն, գինը պահպանվելու է»: 

Հունվարին բացառվում է գազի սակագնի բարձրացում: