ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը` վաղը
2018-12-13 18:51:37

Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում կայացած դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Դատական նիստն ավարտվեց, միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, և վաղը, ժամը 16:00-ին դատական ակտը կկայացվի, կհրապարակվի, և այդ ժամանակ բոլորս կիմանանք արդյունքը»,- ասել է նա:

Պաշտպանը հայտնել է, որ նիստի ընթացքում Արմեն Գևորգյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Դատարանն այսօր կայացած դատական նիստի ընթացքում իր առաքելությունը կատարել է բարեխիղճ, պրոֆեսիոնալ կերպով»,- նշել է պաշտպանը: