ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Անկարայում գնացք է վթարվել. ՀՀ քաղաքացիների չեն տուժել
2018-12-13 18:58:32

Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան։ Այս մասին նշված է «Ֆեյսբուք»-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջում:

Անկարայից Քոնիա ուղեւորվող գնացքը բախվել է լոկոմոտիվի հետ, որից հետո երկու վագոնները դուրս էին եկել ռելսերից: Պատահարի արդյունքում, նախնական տվյալների համաձայն, 9 մարդ մահացել է, հաղորդում է RT-ն՝ հղում անելով NTV հեռուստաալիքին:

Նշվում է, որ 46 մարդ տուժել է, որոնցից երեքը ծանր վիճակում են: