ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-14 10:20:49
  • «Ժամանակ». Ալիևն ակամա ասել է, թե ինչի համար է պետք Հայաստանի լեգիտիմ իշխանությունը
  • «Ժողովուրդ». Թյուրիմացությունները մեղմելու հետքերով
  • «Հայոց Աշխարհ». Ինչ է կատարվում Արցախում և Պաշտպանության բանակի ղեկավարության հետ
  • «Փաստ». ՊՆ–ում որոշել են հրաժարվել Բանակի օրվա համերգից. միայն եկող տարի 40–45 մլն կտնտեսվի
  • «Իրատես» Ընտրությունների երկուշաբթին
  • «Իրավունք». Նոր ձեւավորված «Իմ քայլ» դաշինքին, որտեղի՞ց այդ միլիոնները

«Ժամանակ». Ալիևն ակամա ասել է, թե ինչի համար է պետք Հայաստանի լեգիտիմ իշխանությունը

«Ժամանակ»-ն իր վերլուծական հրապարակումներից մեկում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարությանն այն մասին, որ Բաքուն կշարունակի մեկուսացնել Հայաստանը մինչև «գրավյալ տարածքների ազատումը», միաժամանակ նշելով, թե այժմ լավ պայմաններ են ստեղծվել ղարաբաղյան խնդրի կարգավորման համար:

Ալիևի հայտարարությունը, որ կշարունակեն մեկուսացնել Հայաստանը, ըստ թերթի, ենթագիտակցորեն հուշում է, որ Բաքուն իրականում չունի տեսանելի ապագայում որևէ փոփոխության հույս: Միաժամանակ, Ադրբեջանը հերթական անգամ մատնացույց է անում ռազմավարությունը, որով առաջնորդվում է՝ սպասել Հայաստանի հյուծմանը, ավելի ու ավելի մեծացնել տնտեսական, ռազմական առավելությունը Հայաստանի նկատմամբ:

«Ահա թե ինչը պետք է լինի բարձր լեգիտիմության իշխանության թիրախը՝ կատարել Հայաստանի խորքային ռեֆորմացիա և ապահովել զարգացումը ներկայից աշխարհագրական ու աշխարհաքաղաքական պայմաններում՝ թույլ չտալով Բաքվին ակնկալել, որ Հայաստանի հյուծմանը սպասելը իրատեսական և արդյունավետ սպասում է: Այդ իմաստով Ալիևն ակամա ցույց է տվել, թե Հայաստանին ինչի համար է պետք հանրային մեծ վստահությամբ լեգիտիմ իշխանությունը»,- գրում է «Ժամանակ»-ը:

«Ահա թե ինչը պետք է լինի բարձր լեգիտիմության իշխանության թիրախը՝ կատարել Հայաստանի խորքային ռեֆորմացիա և ապահովել զարգացումը ներկայիս աշխարհագրական ու աշխարհաքաղաքական պայմաններում՝ թույլ չտալով Բաքվին ակնկալել, որ Հայաստանի հյուծմանը սպասելը իրատեսական և արդյունավետ սպասում է: Այդ իմաստով Ալիևն ակամա ցույց է տվել, թե Հայաստանին ինչի համար է պետք հանրային մեծ վստահությամբ լեգիտիմ իշխանությունը»,- գրում է «Ժամանակ»-ը:

Թյուրիմացությունները մեղմելու հետքերով

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Երեւան գալու եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման պատճառներն իրականում կապված են ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում արցախցի պաշտոնյաների «կոշտ» մեկնաբանությունների հետ՝ սկզբում Սասուն Միքայելյանի, հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ` «առանց դրանց բովանդակությանն ամբողջությամբ ծանոթանալու, այլ բավարարվելով միայն խոսքերի՝ կոնտեքստից կտրված հատվածներով, որ շատ կայքեր որպես վերնագիր էին դրել»:

Փաշինյանը երկու դեպքում էլ պատասխանել էր, ընդ որում՝ երկրորդ անգամ հորդորելով անձամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանին «կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին»:

Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի ու Արցախի միջեւ լարվածությունն անհանգստացրել է Արցախի իշխանության շատ ներկայացուցիչների, եւ Ստեփանակերտում օրեր շարունակ քննարկումներ են ծավալվել` փորձելով իրավիճակը մեղմելու ելքեր գտնել:

«Ընդ որում` Արցախի իշխանության մեջ էլ կարծիքները միատեսակ չեն եղել. մի մասն ասել է, թե հաշտության առաջին քայլը ՀՀ-ն պետք է անի, բայց շատերը պնդել են, որ Հայաստանն իրենց մեծ եղբայրն է, հակադրվելու իրավունք չունեն, առավել եւս՝ իրենք են սխալ եղել ինչպես մարդկային, այնպես էլ իրավական տեսանկյունից, հետեւաբար պետք է ներողություն խնդրել ու հաշտվել: Նաեւ որոշվել է, որ դա կարող է անել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ում էլ գործուղել են Երեւան: Իսկ այս հանդիպմանը հնարավոր է` Արցախում հաջորդի պաշտոնանկությունների շարք»,-գրում է թերթը:

«Ընդ որում` Արցախի իշխանության մեջ էլ կարծիքները միատեսակ չեն եղել. մի մասն ասել է, թե հաշտության առաջին քայլը ՀՀ-ն պետք է անի, բայց շատերը պնդել են, որ Հայաստանն իրենց մեծ եղբայրն է, հակադրվելու իրավունք չունեն, առավել եւս՝ իրենք են սխալ եղել ինչպես մարդկային, այնպես էլ իրավական տեսանկյունից, հետեւաբար պետք է ներողություն խնդրել ու հաշտվել: Նաեւ որոշվել է, որ դա կարող է անել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ում էլ գործուղել են Երեւան: Իսկ այս հանդիպմանը հնարավոր է` Արցախում հաջորդի պաշտոնանկությունների շարք»,-գրում է թերթը:

Ինչ է կատարվում Արցախում և Պաշտպանության բանակի ղեկավարության հետ

«Հայոց Աշխարհ»-ի դիտարկումներով դեռ նախօրեի երեկոյից սկսած՝ ցանցային լրատվամիջոցների հիմնական թեման Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի պաշտոնանկության մասին չստուգված տեղեկություններն էին՝ զանազան հավելումներով ու մեկնաբանությունների ուղեկցությամբ:

Թերթը նկատում է, որ Լեւոն Մնացականյանը Արցախի պաշտպանության բանակի ամենեւին էլ առաջին հրամանատարը չէ, որի պաշտոնանկության մասին խոսվում է: Այսինքն նախկինում էլ ու ոչ մեկ անգամ ԼՂՀ ՊԲ ղեկավարություն է փոխվել, սակայն ոչ մի դեպքում «նման մեծ ու լարված ուշադրություն չի եղել փաստացի կատարված փոփոխությանը, էլ ուր մնար՝ չհաստատված տեղեկություններին»:

«Մինչդեռ այս անգամ արձագանքների մեջ տիրապետողը տագնապն էր, անհանգստությունը Արցախի, առհասարակ Հայաստանի պաշտպանունակության վերաբերյալ: Իսկ տագնապները ձեւավորվում են այն ժամանակ, երբ մարդիկ, հասարակությունը ռեալ տեսնում են, որ ինչ-որ բաներ են կատարվում, սակայն չեն կողմնորոշվում, թե՝ ինչ, ի լրումն՝ իշխանություններից ու քաղաքական էլիտայից առհասարակ չեն ստանում իրենց տագնապները փարատող ակներեւ ազդակներ»,-գրում է թերթը:

«Մինչդեռ այս անգամ արձագանքների մեջ տիրապետողը տագնապն էր, անհանգստությունը Արցախի, առհասարակ Հայաստանի պաշտպանունակության վերաբերյալ: Իսկ տագնապները ձեւավորվում են այն ժամանակ, երբ մարդիկ, հասարակությունը ռեալ տեսնում են, որ ինչ-որ բաներ են կատարվում, սակայն չեն կողմնորոշվում, թե՝ ինչ, ի լրումն՝ իշխանություններից ու քաղաքական էլիտայից առհասարակ չեն ստանում իրենց տագնապները փարատող ակներեւ ազդակներ»,-գրում է թերթը:

ՊՆ–ում որոշել են հրաժարվել Բանակի օրվա համերգից. միայն եկող տարի 40–45 մլն կտնտեսվի

«Փաստի» հետ զրույցում ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանն ասել է, որ Բանակի օրվա համերգները բավականին մեծ ճոխությամբ են արվել, մեծ միջոցառում է կազմակերպվել: Այս տարի քննարկել են ու հասկացել, որ երևի թե անիմաստ է ամեն տարի նման ճոխությամբ համերգ կազմակերպել, և բավականին մեծ գումարներ ծախսել այդ համերգի իրականացման վրա: Համերգի մասին կարելի է մտածել հոբելյանական տարիներին, օրինակ՝ 30–ամյակին, 40–ամյակին, իսկ մնացած տարիներին ուղղակի բավարարվել շատ ավելի համեստ պայմաններով և շատ ավելի համեստ միջոցառմամբ:

«Ենթադրենք՝ Բանակի օրվան նվիրված պաշտոնական ընդունելությամբ, որին կմասնակցեն տարբեր մարդիկ՝ սկսած պետական կառավարման համակարգից, մինչև ազատամարտիկներ, զինհաշմանդամներ և այլն»,–հայտնել է Գ. Ալթունյանը:

Թերթը Գևորգ Ալթունյանից հետաքրքրվել է՝ հաշվարկներ ունե՞ն, թե այդ համերգների կազմակերպման վրա տարիների կտրվածքով որքան գումար է ծախսվել:

Ի պատասխան՝ նա նշել է. «Այդպիսի հաշվարկ իմ ձեռքի տակ չկա, բայց էական գումարներ տնտեսելու մասին է խոսքը: Օրինակ՝ եկող տարի համերգ չկազմակերպելով և դրա փոխարեն ընդունելություն կազմակերպելով՝ մենք նախատեսում ենք մոտ 40– 45 միլիոն դրամ տնտեսել»:

Ընտրությունների երկուշաբթին

«Իրատես» թերթը գրում է, որ ըստ փորձագիտական կարծիքների խորհրդարանում չհայտնված ՀՀԿ-ն՝ այլընտրանք չունենանլով, կդառնա արտախորհրդարանական ընդդիմություն: Բայց նվազագույնը կես տարի չի կարողանա համախմբել իշխանությունից դժգոհ քաղաքական ուժերին, քանի որ գործում է հետհեղափոխական էյֆորիան, որը կարգելի ՀՀԿ-ի հետ համագործակցել: Իսկ հետո «կյանքը կդառնա ՀՀԿ-ի կողմնակից` թանկացումները, թերացումները, ու այլևս ՔՊ-ն չի կարողանա ասել, որ մեղավորը ՀՀԿ-ն է»:

Հանրապետականներն արդեն հայտարարել են, որ շարունակելու են քաղաքական պայքարը: «Իրատես»-ը հիշեցնում է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասել է, որ «ՀՀԿ-ն մնալու է քաղաքական Օլիմպոսում»:

«ՀՀԿ-ն Օլիմպոսու՞մ կմնա, թե՞ Տարտարոսում, ուր իջել է իր կամքով, կերևա հունվարից, երբ պարզ կդառնա` մնու՞մ է Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահ, թե՞ հեռանում է: Եթե հեռանում է, ո՞վ է նրան հաջորդում` բուն ՀՀԿ-ականների՞ց, թե՞ երիտ ՀՀԿ-ականներից: Այդ հարցն է հիմա ՀՀԿ-ում գլխավորը, որից հետո միայն կարող է անդրադառնալ քաղաքական կյանքում իր դերին` ըստ իր ներքին իրավիճակի»,-կարծում է թերթը:

«ՀՀԿ-ն Օլիմպոսու՞մ կմնա, թե՞ Տարտարոսում, ուր իջել է իր կամքով, կերևա հունվարից, երբ պարզ կդառնա` մնու՞մ է Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահ, թե՞ հեռանում է: Եթե հեռանում է, ո՞վ է նրան հաջորդում` բուն ՀՀԿ-ականների՞ց, թե՞ երիտ ՀՀԿ-ականներից: Այդ հարցն է հիմա ՀՀԿ-ում գլխավորը, որից հետո միայն կարող է անդրադառնալ քաղաքական կյանքում իր դերին` ըստ իր ներքին իրավիճակի»,-կարծում է թերթը:

Նոր ձեւավորված «Իմ քայլ» դաշինքին, որտեղի՞ց այդ միլիոնները

«Իրավունք»-ը զրուցել է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Նա, ինչպես թերթն է գրում, ասել էր, որ իշխող կուսակցությունը ընտրություններում մեծ գումարներ է ծախսել, ինչը «կասկած է հարուցում», նոր ձեւավորված եւ մյուս նոր կուսակցությունների հետ հավասար հնարավորություններ ունեցող ուժ է «Իմ քայլը», «որտեղի՞ց նրանց այն միլիոնները, որոնք ծախսվեցին քարոզարշավի ժամանակ: Նշանակում է` ինչ-որ մեկը հովանավորում է ու ֆինանսավորում է նրանց, եւ նորից փողի գործոնն է աշխատում»:

Արամ Սարգսյանը թերթի այս դիտարկմանը պատասխանել է. «Ես, «կասկած է հարուցել» արտահայտությունը չեմ արել,ես ասել եմ, որ «Իմ քայլը» դաշինքը մեզ նման սովորական կուսակցություն էր, որը չի ունեցել նման ֆինանսական կարողություններ և այդ հանգամանքն է ինձ մոտ տարակուսանք առաջացնում, թե այդ ինչ աջակցություն միանգամից ստացան։ Եթե դա ժողովրդական աջակցությունն է, ապա մենք գիտենք թե այսօր ժողովուրդը ինչքանով կարող է նրանց օգնել և արդյոք կարող է։ Եթե նրանք կարողացել են այդպիսի աջակիցներ գտնել, որ իրենց տրամադրել է այդ գումարները, դա արդեն այլ հարց է և պետք է հասկանալ հանրությունը դրա հետ հաշտվում է թե ոչ։

Նա խոսել է նաև կուսակցություններին անհավասար հնարավորություններ տալու մասին. «Եթե հավասար հնարավորություններ տրվեր, ապա մենք էլ ընտրություններին կմասնակցեինք։ Այդ տխրահռչակ օրենսգիրքը շատ կուսակցությունների, որոնք միշտ մասնակցել են համապետական ընտրություններին, այս անգամ թույլ չտվեց քաղաքական ծրագրերով հանդես գալ։ Մենք պետք է մեղադրենք այն ուժերին, ովքեր չցանկացան ոչ նոր օրենքը, ոչ էլ դրա փոփոխված տարբերակը ընդունել։ Եթե այդ օրենքը ընդունվեր, ապա բոլոր հիմնական քաղաքական ուժերը կարող էին մասնակցել այս ընտրություններին։ Կարծում եմ նոր խորհրդարանը առաջնահերթ պետք է օրենսգրքում փոփոխություններ կատարի և վերջապես ընդունի կուսակցությունների մասին նորացված օրենքը ։