ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լին Թրեյսին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Սենատի հանձնաժողովը հաստատել է նրա թեկանածությունը
2018-12-14 10:28:09

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ինչպես նաև Իրլի Լիտցենբերգերի թեկնածությունն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում` իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը, միաժամանակ նշել, որ ակնկալում է Սենատի կողմից Թրեյսիի թեկնածության հաստատումը, որին կհաջորդի Հայաստանում նրա առաքելության մեկնարկը:

Լին Թրեյսին ԱՄՆ Պետքարտուղարության ՌԴ հարցերով ավագ խորհրդականն էր: Նախկինում զբաղեցրել է ՌԴ-ում և Թուրքմենստանում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, եղել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների գծով:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած լսումների ընթացքում Թրեյսին հայտարարել էր, որ Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել երկրի անկախ պետականությունը: