ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչո՞ւ Իրանը չի կարողանում դառնալ Վրաստանի գործընկերը
2018-12-14 11:54:41

Հասմիկ Մարտիրոսյան

«Ռադիոլուր»

Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին օրերս կոչ արեց երկրի քաղաքացիներին զերծ մնալ Վրաստան մեկնելուց, քանի որ այնտեղ Իրանի քաղաքացիների համար ապահովված չեն անվտանգության համապատասխան նորմեր: Իրանական կողմի նման հայտարարության համար հիմք է ծառայել օրերս հարյուրավոր իրանցիների արտաքսումը Վրաստանից:

0:00
0:00

Թեհրանի եւ Թբիլիսիի հարաբերություններում սկսվող լարվածությունը կապված է նորընտիր իշխանությունների կողմից՝ նախընտրական, ընտրական եւ հետընրական շրջանում հնչած հակաիրանական հայտարարությունների հետ: Նման կարծիք «Ռադիոլուր»-ին հայտնեց Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը՝ կասկածի տակ դնելով Իրանի եւ Վրաստանի երկուստեք հարաբերութունների ապագա զարգացումը: Ըստ պատգամավորի, քաղաքական հաղթող ուժը հակաիրանական տրամադրություններ ունի եւ կարող է արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ իրականցնել, որը մտահոգում է պաշտոնական Թեհրանին:

«Անտեսելով նախկին բոլոր դիվանագիտական փոխհարաբերությունների ձեռքբերումները՝ բավականին կոշտ եւ կոպիտ հայտարարություններ են հնչել Իրանի հասցեին: Կարծում եմ՝ այդ հայտարարություններից է կախված Իրանի այս վերջին հայտարարությունը: Հայտնի չէ, ստեղծված պայմաններում ինչի կհանդիպեն Վրաստանում Իրանի քաղաքացիները այնտեղ ճամփորդելիս»:

Ըստ պաշտոնական Թեհրանի, վրացական կողմը հարյուրավոր քաղաքացիների թույլ չի տվել մտնել երկիր: Վրացի կովկասագետ, ահաբեկչության հարցերով փորձագետ Ալեկո Կվակհաձեն «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հերքեց Սալոմե Զուրաբաշվիլիի կողմից հակաիրանական հայտարարությունների փաստը, ընդգծելով, որ նրա իշխանության գալով չի փոխվի Վրաստանի քաղաքական օրակարգը։ Իսկ թե ինչո՞ւ թույլ չի տրվել իրանցի քաղաքացիների մուտքը երկիր փորձագետը մեկնաբանեց երկրում աճող աջ ծայրահեղականների որոշակի ազդեցությամբ:

«Հակաիրանական տրամադրությունները Վրաստանում աճել են, որը հանդիսանում է աջ ծայրահեղականների կամ նեո-նացիստների հռետորաբանության մի մասը: Նրանք ընդդիմանում են, որ Վրաստանի որոշ փողոցներում հաճախակիացել են իրանական խանութների, ռեստորանների բացման փաստերը: Նրանք նաեւ դեմ են իրանցիների ոչ օրինական ներգաղթին։ Ըստ հիմնավորման, նման դինամիկայի դեպքում վրացիները Վրաստանում շուտով կմնան փոքրամասնություն: Այս դիրքորոշումը միայն իրանցիների դեմ չէ, այն ուղղված է նաեւ թուրքերի, արաբների, ինչպես նաեւ ասիական երկրների ներկայացուցիչների դեմ»:

Իրանագետ Արմեն Իսրայելյանը, վերլուծելով երկուստեք հարաբերությունները, նշում է, որ միջուկային համաձայնագրի կնքումից հետո Իրանի եւ Վրաստանի հարաբերությունները դինամիկ զարգացել են, տնտեսական կապերը աշխուժացել, ինչպես նաեւ մեծացել ներդրումների ծավալները:

Այս համատեքստում ուշագրավ է, որ վերջին տարիներին Վրաստանն իրանցիներին գրավում է ոչ միայն զբոսաշրջության տեսանկյունից, այլև բազմաթիվ իրանցիներ բնակարաններ են գնում Վրաստանում՝ մշտական բնակություն հաստատելով այդ երկրում: Փաստը, սակայն, դժգոհություն է առաջացրել Մեջլիսի պատգամավորների շրջանում: Ըստ Իսրայելյանի, գնանկման ֆոնին երկրից կապիտալի դուրս հանելու վերաբերյալ պատգամավորները դիմել էին կառավարություն՝ հարցը կարգավորելու համար:

«Հիմնականում ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից, եւ երկրորդ փուլի խստացումից հետո, վրացական կողմը սկսեց լուրջ մտահոգվել: Հավանաբար այդտեղ կա ԵՄ եւ Ամերիկյան կողմի ճնշումը, որ սահմանափակի Իրանի հետ համագործակցությունը»:

Իրանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը չի կարծում, որ Թեհրանի կողմից հնչած հայտարարությունը կապ ունի իրանական կապիտալի արտահոսքը կանխելու հետ: Ըստ Խանլարյանի, պաշտոնական Թբիլիսին հակաիրանական նման հայտարարություններ հնչեցնելով ցանկանում է մոտ լինել եւ իր հավատարմութունը կրկին հայտնել Արեւմուտքին, որը եւ անհանգստություն առիթ է դարձել Թեհրանում՝ իր քաղաքացիների անվտանգության պահպանման տեսանկյունից: