ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախի դրոշով երկրպագուն՝ «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղին
2018-12-14 13:40:39

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ մրցել է «Ղարաբաղի» հետ: 

Հանդիպման ընթացքում խաղադաշտ է ներխուժել մի երիտասարդ՝ Արցախի դրոշով և Մոնթե Մելքոնյանի նկարով շապիկով և վազել դեպի Հայաստանի հավաքականի ավագ և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Սակայն անվտանգության աշխատակիցները հասցրել են կանգնեցնել հայ երիտասարդին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չի խաղացել անվտանգության նկատառումներից ելնելով։