ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մոսկվան ակնկալում է ԼՂ բանակցային գործընթացի վերսկսում. Լավրով
2018-12-14 19:12:50

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Փոխատեղումներ՝ Արցախի պաշտպանության բանակում

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատված է  Արցախի ՊՆ, ՊԲ-ի հրամանատարի պաշտոնից, նրա այդ պաշտոնում կփոխարինի  գեներալ մայոր Կարեն Աբրահամյանը:

Բակո Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին

Նախագահի հրամանագրով՝ Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Տեղեկությունը պաշտոնապես տարածել է  Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Սպասվող պաշտոնանկությունների մասին լուրերն ընդամենը մեկ օր առաջ  հերքում էին Արցախում՝  հորդորելով սպասել պաշտոնական տեղեկատվության: Ինչով են պայմանավորված այս աղմկահարույց պաշտոնանկությունները:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան. «Կադրային քաղաքականությունը ամենադինամիկ ոլորտն է  և միշտ էլ կադրերի փոփոխություն տեղաշարժեր լինում են: Լավագույն գեներալներից է, մեծ վաստակ ունի, մեծ ճանապարհ է անցել արցախյան պատերազմում, մեծ հարգանք է վայելում ԶՈՒ-ի շարքում մեկ այլ կարևոր կառույց կղեկավարի։ Կադրային փոփոխությունների այսօրվա փաստը պայմանավորում են Սասուն Միքայելյանի հայտարարություններին Արցախի պատասխաններով»: 

Արձանագրված կադրային փոփոխությունների պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, այն է, որ Լևոն Մնացականյանն արձագանքել էր նախընտրական շրջանում Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ավելի կարևոր էր: Դավիթ Բաբայանը  այս խոսակցությունները շահարկումներ որակեց:

Սերգեյ Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների մասին

Մինչ Արցախում ուշադրության կենտրոնում կադրային փոփոխություններն են, Բաքվում ՌԴ ԱԳ նախարարի  ու Ադրբեջանի նախագահի քննարկումների կենտրոնում նաեւ ղարաբաղյան խնդիրը։ Սերգեյ Լավրովը վստահեցրել է, որ Մոսկվան ցանկանում  է աջակցություն առաջարկել Բաքվի և Երևանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ուղիղ երկխոսություն ծավալելու հարցում:

Ավելի ուշ լրագրողներին Լավրովը տեղեկացրել է, որ անկեղծ ու մանրամասն զրուցել է  Իլհամ Ալիևի հետ ու զգացել բանակցությունները վերսկսելու և կառուցողական հանգուցալուծում գտնելու նրա անկեղծ տրամադրվածությունը:

Մոսկվան որպես Երևանի ու Բաքվի մտերիմ գործընկեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կանի հնարավորինը՝ փոխզիջման հասնելու անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար, վստահեցրել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա ասել է, որ  Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարության ձևավորումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը կվերսկսեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները:

Ալիևն էլ  Լավրովի հետ զրույցում հույս է հայտնել, որ  2019 թվականը նոր իմպուլս կհաղորդի կարգավորման գործընթացին:

Ինչ է ակնարկել Ալիեւը

Ադրբեջանի նախագահը երեկ ուշ երեկոյան մի միջոցառման ժամանակ կարծիք էր հայտնել, որ բարենպաստ պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար: Կան բազմաթիվ գործոններ, որոնք հիմք են հանդիսանում նման հայտարարության համար՝ ասել էր:

Բաքվից հնչած հայտարարությունները հերթական հայտարարությունների շարքին է դասում՝ շեշտում է արցախցի քաղաքագետ  Հրաչյա Արզումանյանը:

Ակնկալվող փոփոխությունները, ըստ նրա, պայմանավորված կլինեն այն հանգամանքով, թե որքան արդյունավետ կլինեն  քաղաքական ու  ռազմավարական  փոփոխությունները  հայկական կողմում:

Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար պետք է նաև, որ աշխարհաքաղաքական կայուն վիճակ  լինի տարածաշրջանում՝ շեշտում է:

0:00
0:00