ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը՝ ՀՀ գլխավոր առաջնահերթություն. Փաշինյան
2018-12-14 19:51:39

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»,- գրել է Փաշինյանը:

 


 

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների մասին, նշել էր, որ Մոսկվան ցանկանում է աջակցություն առաջարկել Բաքվի և Երևանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ուղիղ երկխոսություն ծավալելու հարցում:

Ավելի ուշ լրագրողներին Լավրովը տեղեկացրել էր, որ անկեղծ ու մանրամասն զրուցել է Իլհամ Ալիևի հետ ու զգացել բանակցությունները վերսկսելու և կառուցողական հանգուցալուծում գտնելու նրա անկեղծ տրամադրվածությունը:

Տես նաեւ՝

Մոսկվան ակնկալում է ԼՂ բանակցային գործընթացի վերսկսում. Լավրով