ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հողագործությամբ հարստանալը դժվար է, ապրել՝ հնարավոր
2018-12-15 15:13:51

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Նա ընտրել է բիզնեսը, բայց հասկանում է, որ գյուղում գյուղացու առանցքային զբաղմունքը հողն է, որով թեև հարստանալը դժվար է, բայց ապրել հնարավոր է: Հնարավոր է, եթե լինի այն, ինչ ակնկալում է երկրի իշխանություններից, այն է՝ խիղճ, հետևողականություն, վերահսկողություն: Կարճ ասած՝ նորմալ աշխատանք: Ռադիոլուրը եղել է Շիրակի մարզի Արևշատ համայնքում եւ զրուցել համայնքի բնակիչ Գառնիկ Պետրոսյանի հետ։

0:00
0:00

Բիզնես, հող, թե՞ արտագնա աշխատանք. եռանկյունուց Շիրակի մարզի Արևշատ համայնքի բնակիչ Գառնիկ Պետրոսյանն ընտրեց բիզնեսը, նրան է պատկանում գյուղամիջի խանութը: Սակայն բիզնեսմեն դառնալը գյուղում խաղ ու պար չէ, ուստի ճնշող մեծամասնությունն այստեղ ստիպված է ընտրություն կատարել վերջին երկուսի միջև:

Հայ գյուղացուն պատուհասած թիվ մեկ դժբախտությունը, ըստ Արևշատ համայնքի բնակիչ Գառնիկ Պետրոսյանի՝ գյուղական վարկերը:

«Եթե ուզում ես գյուղացուն վատություն անել, նրան վարկ տուր»,-փորձառու զրուցակցիս որդեգրած բանաձևն է։ 

Գառնիկ Պետրոսյանի փորձն ու տեսածը հուշում է՝ հող մշակելով գյուղացին չի հարստանա, դրա համար էլ հարստանալու հույսը շատերին արտագնա աշխատանքի է տանում, բայց սա էլ, ինչպես ասում է՝ հարցի լուծում չէ և իր ռիսկերն ունի։ Լավ, իսկ որն է ելքը, ինչպե՞ս ապրի գյուղացին, դիմում ենք արևշատցի բիզնեսմեն Գառնիկ Պետրոսյանին ու բացահայտում նրա բացահայտած ելքը․ «Խիղճ, հետևողականություն, վերահսկողություն»,- այն, ինչ ակնկալում է Շիրակի մարզի Արևշատ համայնքի բնակիչը երկրի իշխանություններից:

«Աշխատել է պետք»,-ասում է,-«ելք միշտ էլ կա»: