ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում գազի գինն է. մինչև տարեվերջ այն մնում է անփոփոխ
2018-10-09 14:20:49

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի օգոստոսի 8-ին ստորագրած հրամանագրի նախագիծը (չզեկուցվող) ներառված է կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում՝ տեղեկացնում է e-gov.am-ը:

1 հազար խոր. մետրի համար բնական գազի գինն արձանագրությամբ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար` 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար: