ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի
2018-12-15 19:00:52

Լուսանկարը՝ Սուրեն Սաֆարյանի Ֆեյսբուքի էջից

Այսօր Նկարիչների միության համագումարի ժամանակ  միության նախագահ է ընտրվել Սուրեն ՍաֆարյանըՍուրեն Արմենի Սաֆարյան (Սաֆար) ծնվել է1983 մարտի 26: Նա արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սաֆարյանի որդին է, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի թոռն է, Հայաստանի վաստակավոր նկարիչ Սարգիս Սաֆարյանի ծոռը։

2000-2006 թթ. սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժնում։ 2008 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2002 թվականից՝ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA) անդամ, 2009 թվականից՝ պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության անդամ (Ռուսաստան, Մոսկվա), 2010 թվականից՝ աշխարհի հայ նկարիչների միավորման անդամ, 2012 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։

2010 թվականից Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման համանախագահն է, 2013 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ։

2004 թվականից մասնակցում է հանրապետական ցուցահանդեսների ։ Մի շարք ցուցահանդեսների կազմակերպիչ և մասնակից է:

1998-2013 թթ. տիկնիկային և բացօթյա տոնախմբությունների նկարիչ ձևավորող և ձևավորող խմբի անդամ է։

Ավելի վաղ Ռադիոլուրն անդրադարձել էր Նկարիչների միության սպասվելիք համագումարին։ Նկարիչները հույս էին հայտնել, որ թավշյա հեխափոխություն կլինի նաեւ նկարիչների միությունում։ Կառույցը շուրջ 20 տարի ղեկավարել էր Կարեն Աղամյանը։

Նկարիչներն ակնկալում են հեղափոխություն նաեւ իրենց միությունում