ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վրաստանի նախագահը ստանձնել է իր պարտականությունները. Ընդդիմությունը շարունակում է բողոքել
2018-12-17 10:15:38

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի նախագահի պարտականությունները ստանձնելիս երդում է տվել պաշտպանել Վրաստանի Սահմանադրությունը, երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ բարեխղճորեն կատարել նախագահի պարտականությունները, հոգ տանել քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, ժողովրդի եւ հայրենիքի հզորացման համար:

Երդմնակալության արարողությանը, որը երեկ տեղի է ունեցել Թբիլիսիից 105 կմ հեռավորության վրա գտնվող Թելավի քաղաքում ՝ Իրակլի Երկրորդի պալատում, ներկա են եղել 1800 հյուրեր, որոնց թվում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությունն ուղեկցվել է «Ուժը միասնության մեջ է» միացյալ ընդդիմության ներկայացուցիչների նախաձեռնած բողոքի ակցիայով։ Թելավիում ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև տեղի է ունեցել բախում։

Իսկ Վրաստանի «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցները, ավելի ուշ, վրաններ են տեղադրել Թբիլիսիի կենտրոնում`խորհրդարանի շենքի դիմաց և պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Նրանք չեն ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները:

Վրաստանի նախագահական ընտրությունները երկփուլանի էին: Ընտրությունների 2-րդ փուլում իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը ստացած Սալոմե Զուրաբիշվիլին օգտին քվեարկել էր ընտրողների 59,52 տոկոսը: Նրա հակառակորդն էր նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն, որի թեկնածությունն առաջադրել էր «Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմությունը:

Նոյեմբերի 28-ին երկրում կայացած նախագահական ընտրությունները 6-րդ էին և վերջինը, երբ նախագահին ընտրում են քաղաքացիները: Այսուհետ Վրաստանի նախագահին ընտրելու է 300 անձից բաղկացած ընտրական կոլեգիան: