ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՌԴ նախագահի ամենամյա ասուլիսում՝ ռեկորդային թվով լրատվամիջոցներ
2018-12-17 13:41:26

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսին, որը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ռեկորդային թվով լրատվամիջոցներ են հավատարմագրվել՝ 1702 լրատվամիջոցի ներկայացուցիչ: 2017 թվականին Պուտինի ասուլիսին ներկա է եղել 1640 լրագրող: Այս տարի լրատվամիջոցների թիվը 100-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, որը ևս ռեկորդային էր համարվել:

Վլադիմիր Պուտինի ասուլիսները Մոսկվայում ամեն տարի անցկացվում են սկսած 2001 թվականից, որոնց ընթացքում նա ամփոփում է անցնող տարվա արդյունքները, պատասխանում է լրագրողների հարցերին: Բացառություն են միայն 2008-2012 թվականները, երբ Պուտինը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը: Առաջին ասուլիսի համար պատճառ էր դարձել ՌԴ նախագահի հետ հարցազրույց վարելու ԶԼՄ-ների հայտերի մեծ քանակը: 2001 թվականից ասուլիսներում մեծանում է լրագրողների թիվը: Մասնակցում են ոչ միայն ռուսաստանյան, այլև օտարերկրյա լրատվամիջոցները: