ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայ տնտեսվարողն ու ամերիկյան պատժամիջոցները. ոչ մի գործարք՝ Իրանի հետ
2018-12-17 16:20:20

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ԱՄՆ՝ Իրանի նկատմամբ կիրառած պատժամիջողներն իրենց վրա անմիջականորեն զգում են հայ տնտեսվարողները:

«Ռադիոլուրի» հետ զրույցում նրանք մատնանշում են՝ առևտրային բանկերը հայտարարագրեր, իսկ ավելի պարզ՝ երաշխքներ են պահանջում, որ Հայաստան տեղափոխվող բեռները Իրանի տարածքով չեն անցնելու:

«Ռադիոլուր»-ը պարզել, որ Իրանից հիմնականում Հայաստան են տեղափոխվում կոնտեյներային բեռները:

Հայաստանցի տնտեսվարողներից առևտրային բանկերը երաշխքիներ են պահանջում: Նրանք պետք է հայտարարագիր լրացնեն և վստահեցնեն, որ ներկրվող բեռը Հայաստան է մուտք գործելու ոչ թե իրանական Բանդարաբաս նավահանգստով, այլ՝ Փոթիի նավահանգստից:

Վերը նշված նավահանգստից (Փոթիից) Հայաստան ներկրվում են ավտոտրանսպորտային միջոցներով տեղափոխվող բենռները:

Իսկ իրանական Բանդարաբաս նավահանգստից՝ հիմնականում Հայաստան են տեղափոխվում կոնտեյներային բեռները:

Բեռնափոխադրող ընկերությոններից մեկին զանգահարեցինք ու որպխես տնտեսվարող փորձեցինք հասկանալ՝ կան արդյոք խնիդրներ, թե ոչ: Պարզվեց, որ իրականում Իրանի տարածքով բեռներ տեղափոխելիս, խնդիրներ այդուհանդերձ լինում են:

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը՝ Գործարար Արամ Գասպարյանն ընդգծում է՝ վերջին մեկ ամսում բեռներ տեղափոխելիս ինվոյսային արժեքը փոխանցելու ժամանակ բանկերում հայտարարագիր են լրացնում.

«Ես ինվոյիսով գումարը փոխանցեցի Չինաստան, ինչ ինվոյիսով փոխանցեցի, նույնի հայտարարագիրը պետք է բանկ ներկայացնեմ, որ կարողանամ հաջորդ փոխանցումը ներկայացնեմ: Եթե հայտարարագիր չներկայացնեմ, երկրորդ անգամ գումարը չեն փոխանցի: Նոր է պահանջը դրվել, ադ թղթերն են պահանջում»:

Մեր զրուցակիցն ընդգծում է՝ սա իհարկե ավելորդ քաշքշուկ է տնտեսվարողների համար.

«Մենք հայտարագիր արեցինք, տվեցինք հաշվապահական կազմակերպությանը, նորից պետք է հաշվապահի մոտից վերցնենք այն: Հաշվապահը պետք է էլեկտրոնային փոստով այն ուղարկի բանկի աշխատողին, բանկի աշխատողն էլ՝ իրենց գլխամաս: Եթե գումարը մենք այսօր մուտք արեցինք բանկ, այն հենց այսօր դուրս չի գալիս: Մի երկու օր ուշ է հասնում գումարը»:


Արամ Գասպարյանին հարցրեցի՝ արդյո՞ք փորձել է Բանդար աբաս նավահանգստով բեռներ տեղափոխել՝ արձագանքեց.

«Իմ բեռը գալիս է Փոթիով, ռիսկ չեմ անում բերել Իրանով: Խոսակցություններ կան, որ հենց բանկում հարցնում են՝ Իրանո՞ վ է գալու, թե՞ Փոթիով է գալու»:

Տնտեսվարողների առջև ծառացած Խնդրին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Կասեցում շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը : Ռադիոլուրին փոխանցեց՝ ԱՄՆ Իրանի դեմ կիրառած պատժամիջոցներից հետո Հայաստանի տնտեսվարողները խնդիրներ ունեն՝կոնտեյներով ապրանքը ներկրելիս նախ, գնային բարձրացում է տեղի ունեցել՝ 1500- 2000 դոլար, քանի որ նավային մեծ ընկերություններ սկսել են Իրանի հետ չաշխատել:

Ինչքան գիտեմ մեկ նավ է աշխատում. «Խնդիրը լուրջ է, քանի որ Չինաստանից ու ԱՄԷ-ից նավերը հիմնականում գալիս են Իրանի տարածքով՝ Բանդարաբասի նավահանգստով»,-ասաց:

ԿԲ-ից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին, որ ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների մասին հաղորդագրություն տարածել են:

Անդրադառնալով խնդրին, թե ԿԲ-ի պահանջով, զանգվածային կերպով սկսել են փակել Իրանում ծնված հաճախորդների դոլարային հաշիվները, արձագանքել էր.

«ՀՀ ԿԲ-ն իր որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելում ԻԻՀ քաղաքացիներին կամ ԻԻՀ-ից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից: Հայաստանի Հանրապետությունը սերտ համագործակցում է միջազգային ֆինանսական կառույցների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի հետ, ինչպես նաև անդամակցում է Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբին։

ՀՀ բանկերը օրենսդրության համաձայն պարտավոր են իրականացնել հաճախորդների ռիսկայնության գնահատում և չհամապատասխանող երկրի հետ կապ ունեցող անձանց դասել բարձր ռիսկային հաճախորդների շարքին, իրականացնելով հաճախորդի հավելյալ ուսումնասիրության խորացված միջոցառումներ»
:

Գլխավոր դրամատանն այլ պարզաբանումներ այս պահին չունեն:

0:00
0:00