ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Միգրանտները ավելի լավ են ապրում, քան Ֆրանսիայի քաղաքացիները
2018-12-17 19:26:28

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Ֆրանսիա՝ արար հինգերորդ: Անցյալ հանգստյան օրերը դարձան թվով հհինգերորդ շաբաթ-կիրակին, երբ  մայրաքաղաք Փարիզն ու երկրի մի քանի խոշոր քաղաքներ պաշարել էին դեղին բաճկոնները:

Այս անգամ Ֆրանսիայի իշխանությունները կարծես թե ավելի պատրաստված էին բողոքի գործողություններին, բայց երկրին հասցվել է 10 մլրդ եվրոյի վնաս:

0:00
0:00

Ֆրանսիայի կառավարությունը հաշվել է անցած հինգ հանգստյան օրերի՝ նոյեմբերի 17-ից ի վեր Ֆրանսիայի բյուջեին հասցված վնասը:

Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը նախօրեին ասել է, որ  10 մլրդի մեջ հաշվարկված է ոչ միայն ցույցերի հետևանքով առաջացած նյութական վնասները, այլև այն զիջումները, որոնց Ֆրանսիայի իշխանությունները դիմել են կրքերը հանգստացնելու համար:

Վարչապետը նշել է, որ նախագահ Էմանուել Մակրոնի խոստացած ֆինանսական զիջումները, որոնց մասին նա խոսել է իր հատուկ ուղերձում, բյուջեին կարժենան շուրջ 4 մլրդ եվրո:

Բացի այդ օրերս Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լե Մերան հայտարարել էր, որ դեղին բաճկոնները բողոքները աղետալի են երկրի տնտեսության համար:

Ստրասբուրգում անցյալ շաբաթ տեղի ունեցած իրաձգությունից հետո, երկրով մեկ անվտանգության միջոցառումներ են իրականացվում, հսկողության տակ են առնվել պետական նշանակության հաստատությունները փակ է եղել դեպի Ելիսեյան պալատ տանող ուղիները, մետրոյի ավելի քան 40 կայարաններ:

Անկարգություններ նույնպես տեղ են գտել՝ 9 վիրավոր 179 բերման ենթարկված՝ օրինազանցների դեմ գործի են դրվել ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ:

Վառելիքի թանկացման դեմ բողոքի ակցիաների մասնակիցները անցած հանգստյան օրերին էլ պահանջել են ֆրանսիական կառավարության և նախագահ Մակրոնի հրաժարականը:


Փարիզում
այսօր կյանքը վերադարձել է իր բնականոն հուն, կարծես թե ոչինչ էլ տեղի չի ունեցել, պատմում է Լիանա Մարգարյանը՝ Փարիզում ապրող մեր հայրենակցուհին: Նրա տպավորությամբ, դեղին բաճկոնների անցկացրած բողոքները առավելապես խաղաղ բնույթ են կրում, անկարգությունների վերաճում են, երբ նրանց խառնվում են ռադիկալ տարրերը:

Ընդհանուր առմամբ, Լիանա Մարգարյան «Ռադիոլուր»-ին փոխանցեց, որ շարքային ֆրանսիացիների շրջանում մեծ է դժգոհությունը Ֆրանսիայի ներկայից իշխանությունների վարած քաղաքականությունից՝ միգրանտներն այստեղ ավելի լավ են ապրում, քան Ֆրանսիայի քաղքացիները ասում է նա:

«Ֆրանսիացիների համար անտանելի է այս կառուցվածքը, ֆրանսիացիների համար հարկերը խակտառակ բարձր են, միգրանտները ավելի շատ վայելում են այն ինչ աշխատում են ֆրանսիացիները, և դա վրդովեցնում է նրանց»,- ասում է մեր հայրենակցուհին

Դեղին բաճկոններն իրենց մասին կհիշեցնեն նաև գալիք հանգստյան օրերին: Մինչ այդ, Ֆրանսիայի նախագահը երկրում հայտարարել է տնտեսական և սոցիալական արտակարգ դրություն:

Ի դեպ, հեղափոխությունների հայրենիքից Ֆրանսիայում վերջին շաբաթներին ծավալվող իրադարձություններ ստիպում են նյարդայնանալ բռնատիրական պետությունների առաջնորդներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է երկրի ընդդիմությանը չփորձել հետևել Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների մասնակիցների օրինակին:

Էրդողանը, դիմելով Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին, մարդկանց` զանգվածային ցույցեր անցկացնելու ժողովրդավար իրավունքը նույնականացրել է ռազմական հեղաշրջման փորձի հետ ու սպառնացել, որ ֆրանսիացիների օրինակին հետևելու պարագայում, ընդդիմադիրներին սպասվում է այն հաշվեհարդարը, որը Թուրքիայի իշխանությունները տեսան ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների հետ:


«Անգամ փախչել չես հասցնի»,- ասել է Էրդողանը: