ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Օսկար»-ի կարճ ցուցակում «Սպիտակ»-ը չկա
2018-12-18 10:56:57

«Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացված ֆիլմերի հավակնորդների վերջնական ցուցակը հայտարարվելու է հաջորդ տարվա հունվարի 22-ին, իսկ հաղթողը հայտնի է դառնալու մրցանակաբաշխության օրը՝ փետրվարի 24-ին: Սակայն արդեն հայտնի է մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի կարճ ցուցակը։ Այն տեղադրված է Կինոարվեստի ամերիկյան կինոակադեմիայի կայքէջում։

Ցուցակում ընդգրկված ֆիլմերն են՝ «Birds of Passage» (Կոլումբիա), «The Guilty» (Դանիա ), «Never Look Away» (Գերմանիա), «Shoplifters» (Ճապոնիա ), «Ayka» (Ղազախստան ), «Capernaum» (Լիբանան), «Roma», (Մեքսիկա), «Cold War» (Լեհաստան), «Burning» (Հարավային Կորեա)։
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» հավակնորդների երկար ցուցակում ընդգրկված էր նաև Հայաստանի ներկայացրած ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը։

Տես նաև՝