ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սկսել է նոր գլխավոր մարզչի փնտրտուքը
2018-12-18 14:21:48

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Ակումբը շնորհակալություն է հայտնել Մոուրինյուին «Մանչեսթեր Յունայթեդում» իր աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան ապագայում՝ խոստանալով շուտով հայտարարել, թե ով կլինի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը մինչև մրցաշրջանի ավարտը:

«Մանչեսթեր Յունայթեդի»-ի տարածած հայտարարության մեջ միևնույն ժամանակ նշվում է, որ ակումբը սկսում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները:

Իր վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 1:3 հաշվով պարտվել էր «Լիվերպուլին»:

2016 թվականի մայիսի 27-ին Մոուրինյոն երեք տարով պայմանագիր էր կնքել Մանչեստր Յունայթեդի հետ՝ հույս ունենալով մնալ ակումբում նվազագույնը 2020 թվականը: