ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ոչ դեֆոլտ է սպասվում, ոչ էլ՝ դրամի արժեզրկում
2018-12-18 17:14:43

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Դրամի կտրուկ արժեզրկում վերջին օրերին մամուլում  ամենաշատը քննարկվող հարցն է: ԿԲ-ում վստահեցնում են՝ նման բան չկա ու չի կարող լինել: Որպես ասվածի առաջին ապացույց մատնանշում են՝ 2018 թվականի բացառիկ տարի էր Հայաստանի համար՝ իշխանափոխություն ու հեղափոխություն, սակայն ֆինանսական շուկայում ցնցումներ չգրանցվեցին:

0:00
0:00

ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը վստահեցնում է՝ նվազել է անգամ բյուջեի դեֆիցիտը: «Ես միայն կարող եմ միանշանակ ասել, որ դրանք զուրկ են որևէ հիմքից, մեզ ոչ դեֆոլտ է սպասվում, ոչ էլ՝  արժեզրկում»:     

Մրցակցային շուկաներն են ակտիվացել: ԿԲ-ում բենզինի շուկան են  մատնանշում՝ վստահեցնելով, որ 20 դրամով բենզինի գինը նվազել է: Ներառական տնտեսական աճ, սակայն, չկա:

Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը  վստահեցնում է. «Կարող եմ մեկ նախադասությամբ ասել, որ ֆինանսական համակարգը  շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին՝ առանց որևէ ռիսկեր առաջացնելու»:

Փոխարժեքը դեկտեմբերի 18-ի դրությամբ

 

Գլխավոր դրամատանը պնդում են՝ հայկական դրամի նկատմամբ վստահությունը մեծացել է, արդյունքում՝ դրամային ավանդների ու վարկերի  քանակն է ավելացել:  Տնտեսագիտության դոկտոր, ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանն էլ է արձանագրում՝ հայկական դրամի նկատմամբ իսկապես վստահությունն ավելացել է. «Որևիցե վտանգ, սպասումներ չկան, մոտ ապագայում էլ չեն սպասվում»:   

Տնտեսագետը, սակայն, ռիսկեր տեսնում է՝ Հայաստանի տնտեսությունում դեռ ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում՝ տնտեսագիտորեն՝ վճարային հաշվեկշիռը բացասական է: Տնտեսության կառուցվածքի փոփոխություն պետք է լինի:

Ի վերջո, Հայաստանը պետք է ներմուծողից դառնա արտահանող երկիր: Այս դեպքում մեր տնտեսությունն արտաքին ազդակներից ավելի պակաս կախված կլինի: Մոտ ապագայում, սակայն, նման միտումներ չեն ուրվագծվում: