ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
The Economist-ը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը
2018-12-18 23:42:18

Բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը: Ո՞ր երկիրն է, որ անցած 12 ամիսների ընթացքում բարեփոխվել է. պարբերականի կարծիքով դա հենց Հայաստանն է:

Այդ մասին իր ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ընդ որում պատվավոր տիտղոսին պարբերականն արժանացնում է ոչ թե ամենահարուստ, ամենաազդեցիկ կամ ամենահամեղ խոհանոցն ունեցող երկրներին ու ժողովուրդներին, այլ հաշվի է առնում անցնող տարվա ընթացքում տվյալ երկրի գրանցած առաջընթացը:

Պարբերականը նշում է, որ տարվա ընթացքում լավ աշխատանքը դեռևս չի երաշխավորում միանշանակ հաջողություն ապագայում: Այդպես, օրինակ, անցյալ տարվա հաղթող Ֆրանսիան այսօր չի հանգստանում զանգվածային ցույցերից ու անկարգություններից, իսկ 2015-ի հաղթող Մյանման «արյունալի» հետընթաց է ապրել: