ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման. Էլմար Մամեդյարով
2018-12-19 10:31:38

Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել ենք փոխըմբռնման. «Ինտերֆաքսը»-ի փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման», - ասել է Էլմար Մամեդյարովը 2018-ի արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ: Ըստ նրա՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնումը Ադրբեջանի համար կշարունակի լինել առաջնահերթ խնդիր։

«Հիմնական նպատակն է՝ հասնել շոշափելի արդյունքների։ 2019-ի հունվարին նախատեսված հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանի հետ կքննարկենք խաղաղ կարգավորումը։ Ադրբեջանը խաղաղ կարգավորման կողմնակից է», - նշել է Է.Մամեդյարովը։

Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում էր ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որին նախորդել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: