ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վարչապետ Փաշինյանը գնաց ԱԺ- ն ցրելու ամենահավանական ուղիով. Գարիկ Քեռյան
2018-10-16 20:16:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ ասաց (հրաժարականի ճանապարհով ԱԺ լուծարումը. խմբ.) սպասելի էր, երկար ժամանակ եւ վարչապետի խոսքում, եւ մամուլում, եւ հասարակական քննարկումներում սրա մասին խոսվում էր, «Ռադիոլուրի» եթերում այսօր հայտարարեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։

Այս սցենարի վրա էին ի սկզբանե կանգնած վարչապետն ու իր քաղաքական թիմը՝ շեշտեց նա։

Բացի սրանից, քննարկվում էին այլ տեսակետներ, որ կարելի է հրաժարական չտալ եւ այլ ճանապարհներով գնալ խորհրդարանի ցրմանը, բայց, այնուամենայնիվ, այսօրվա հայտարարվածը սահմանադրական միակ հավանական ուղին էր։

Ուղին հավանականն էր, սակայն ժամկետներում էր հնարավոր շեղում՝ ըստ Քեռյանի։ Կառավարության ծրագրում նշված էր «մեկ տարվա ընթացքում» խորհրդարանը ցրելու դրույթը, բայց դեպքերն այլ կերպ զարգացան։

Նման զարգացման համար քաղաքագետը գեներացնող մի քանի հանգամանք է տեսնում։ Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակը եւ երկրորդ  հոկտեմբերի 2-ին ԱԺ կանոնակարգում փոփոխությունների փորձը։ Առաջինը տվեց վստահություն վարչապետին, երկրորդը՝ կասկած մյուս քաղաքական ուժերի նկատմամբ։

Քաղաքական ուժերը միշտ գնում են քայլերի իրենց քաղաքական շահերից ելնելով։ Փաշինյանի համար դեկտեմբերին ընտրությունների գնալը ձեռնտու է, դա թելադրվում է իրենց քաղաքական շահերից, հայտարարեց  ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչը։

 

 

0:00
0:00