ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լսումներ Քնեսեթում՝ նվիրված հայկական «կեղծ» դիպլոմներին
2018-12-19 18:57:25

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Իրական սպառնալիք՝ Իսրայելի բժշկության համար: Նման տեսակետ է նախօրեին հայտնել Իսրայելի Առողջապահության նախարարությունը: Խոսքը վերաբերում է Հայաստանից, Մոլդովայից, Վրաստանից ենթադրյալ կեղծ դիպլոմներ ստացած 40 արաբ բժիշկների ձերբակալման աղմկահարույց գործին:

Նախօերին իսրայելցի պատգամավորների նախաձեռնոթյամբ Քնեսետում լսումներ են անցակցվել «Սպանության վկայական» անունը ստացած աղմակահարույց գործի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցած պատգամավոր Այման Ուդան կոչ է իշխանություններին չշտպել պիտակավորել բժշիկներին, որոնցից շատերը բարեխիղճ եւ որակյալ բժշիկներ են:

 

0:00
0:00

Քնեսետի աշխատանքի, սոցիալական ապահովության եւ առողջապահության հանձնաժողովի նիստում առողջապահության նախարարության կադրերի ղեկավարման բաժնի պատասխանատու Շաուլ Յացիվը առաջարկոթյամբ է հանդես եկել. ձեւավորել հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի «արտերկրում դիպլոմների գնման» հարցը, ինչպես նաեւ ստուգել նման բուհեր ավարատած առողջապահական համակարգում աշխատող մասնագետների որակական պատրաստվածությունը:

Կասկածի տակ դնելով միջազգային բժշկական հաստատություններում իսրայեցիների ուսման արդյունավետությունը, համակարգի կադրային քաղաքականության պատասխանատուն,  ստեղծված իրավիճակը սպառնալիք է համարել հազարավոր իսրայելցիների առողջության եւ անվտանգության համար:

«Ես ստեղծված իրավիճակի հանգամանքերին քաջատեղյակ եմ արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատություններ կատարած այցելությունից: Օրինակ՝ Մոլդովայի բժշկական հաստատություններից մեկում 1300 իսրայելցի ուսանող ուսանում է ստոմատոլոգիայի, դեղագործական բաժիններում: Եվ նրանք փորձաշրջան են անցնում միակ կլինիկական կենտրոնում, որն ունի 600 մահճակալ: Դա անհնար իրավիճակ է ստեղծում ուսանողների համար, որոնք պրակտիկայի ընթացքում չենք կարողանում շփվել բժիկների հետ: Ու եթե անգամ, ավարտական վկայականները ստանում են օրինական ճանապարհով, միեւնույն է վստահությունը տվյալ անձանց մասնագիտական հմտությունների հարցում, կասկածելի է»:

15 հազար եվրոյի դիմաց իսրայելցի արաբ ուսանողները միջնորդների միջոցով հայտնվել են Հայաստանում եւ բժշկական կրթություն տրամադրող 3 բուհի դիպլոմներ ստացել: «Ռադիոլուրին» թեմայի վերաբերյալ հայտնել է իսրայելաբնակ լրագրող Ցվի Զիլբերը: Իսկ թե ինչպես է գործել  դիպլոմի գնման ոչ օրինական սխեման իսրայելցի լրագրողը ներկայացրեց:

«Սխեման այսպիսին է՝ դրա հետևում 2 արաբներ են, որոնք կապեր են հաստատել Հայաստանի ու Մոլդովայի համալսարանների հետ: Հայաստանի դեպքում նրանք, ըստ տեղեկությունների, գործ են ունեցել 3 բուհի հետ: Տարածել են գովազդ: Դա ուղղված է եղել այն արաբ ուսանողներին, ովքեր արդեն չեն հաջողել իրենց ուսումն ավարտին հասցնել արաբական կամ եվրոպական համալսարաններում, չեն կարողացել ավարտել իրենց կրթությունը՝ ուսման վարձը չվճարելու կամ ցածր առաջադիմության պատճառով։ Հենց այդ ժամանակ էլ հայտնվել է «միջնորդը», որն էլ առաջարկել է ուսումն «ավարտել» Հայաստանում՝ փոքր միջոցներով ու կարճ ժամանակում: Ոմանք հնարավորություն են ունեցել 1-2 կուրս առաջ անցնելով ավարտել: Սովորե՞լ են, թե՞ պարզապես վճարել դիպլոմի համար՝ դեռ պարզ չէ»:

Իսրայելցի պատգամավոր Սոֆա Լանդվերը, որը հանդիսացել է Քնեսետում կազմակերպված քննարկման նախաձեռնողներից մեկը, ուսանողների ձերբակալումը գնահատել է որպես խտրական վերաբերմունք՝ արաբական հանրության նկատմամբ, ընդգծելով, թիրախում հայտնված 40 բժիշկները արաբ են:

Իր հերթին պրոֆեսոր Գեդեոն Պարատը պատգամավորներին կոչ է արել ուշադիր լինել խնդրի նկատմամբ՝ կասկածի տակ չդնելով բժիշկների մասնագիտական հմտությունները, քանի որ նրանցից շատերը ուսում ստանալով արտերկրում հարգանքի արժանի որակյալ մասնագետներ են:

Բժիշկ չլինելով բժիշկ ներկայանալն ու այդ մասնագիտությամբ աշխատելն Իսրայելում ծանր հանցագործությունների թվին է դասվում, ու ապացուցման դեպքում այս մարդկանց սպառնում է 1-5 տարի ազատազրկում՝ կախված նրանից, թե նրանց ոչ մասնագիտական աշխատանքը որքանով կարող էր սպառնալ մարդկանց կյանքին:

ՀՀ գլխավոր դատախազությունից «Ռադիոլուրին» տեղեկացրել են՝ ձեռք բերված տվյալների հիման վրա վարույթ է հարուցվել, սակայն քրեական գործ դեռ չկա: Իսկ Իսրայելում դատարանը որոշել է նրանց ազատ արձակել, մի մասին՝ առանց դատական լսումների նույնիսկ: