ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախյան հիմնախնդրից մինչեւ կադրային նշանակումներ. Փաշինյանի մեկնաբանությունները
2018-12-19 19:14:54

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում  նոր բան չկա: Դիլիջանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

«Միլանում համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են համաձայնեցրել, և ասվել է, որ երկար ժամանակ չէր հաջողվում համաձայնեցնել այդպիսի հայտարարություն: Ղարաբաղի հարցում նոր բան չկա: Եվ ակտիվությունն այնքանով է, որքանով դուք տեսնում եք»,- ասաց Փաշինյանը:

0:00
0:00

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում հանդիպում է «ՆերՈւժ» ինտերակտիվ սթարթափ ծրագրի մասնակիցներին:

«ՆերՈւժ» ինտերակտիվ սթարթափ ծրագիրը նախատեսված է սփյուռքի 18-ից 35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար: Այն հնարավորություն է ընձեռում բիզնես ոլորտի գիտելիքների հարստացման, գործընկերային կապերի ընդլայնման, ինչպես նաև մեկնարկային ծրագրեր ներկայացնելու, ֆինանսավորում ստանալու և դրանք իրագործելու համար:

Ծրագրին մասնակցում են մոտ 70 սթարթափերներ, որոնցից 50-ը՝ սփյուռքից: Այն անցկացվում է Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2018 թվականի դեկտեմբերի 17-ից 21-ը: