ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գոռ Երիցյանը՝ WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոն
2018-12-19 20:57:32

Արամ Մանուկյան

«Ռադիոլուր»

Հայ բռնցքամարտիկներ Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանը հերթական հաղթանակներն են տոնել պրոֆեսիոնալ ռինգում: Ընդ որում Գոռ Երիցյանի համար սա եղել է չեմպիոնական մենամարտ:

Կազանում կայացած բռնցքամարտի երեկոյաի ժամանակ Գոռը ֆիլիպինցի Ալվին Լագումբայի պայքարել է WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Հայ մարզիկը ֆանտաստիկ մենամարտ է անցկացրել և 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով մրցակցին նվաճել իր կարերայի առաջին գոտին:

Նույն երեկոյի ժամանակ հաղթանակ է տոնել նաև Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգրյանը, ով 8 ռաունդանոց մենամարտում պարտության է մատնել ուզբեկ Շախզոդբեկ Շարոբիդինովին: Այս հաղթանակը Աբգարյանի պրոֆեսիոնալ կարիերայում 12-րդն էր: