ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մարմաշենում հավերը սատկում են. պատճառներն անհայտ են
2018-12-20 11:55:07

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Մարմաշենում հավերի անկման դեպքեր են գրանցվել: Սակայն դեռևս պատճառներն անհայտ են: Սննդի անվտանգության պետական ծառայությունն է զբաղվում հարցով:

0:00
0:00

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում հավերի անկման դեպքեր են գրանցվել: Գյուղի տնտեսություններից երկուսում սատկել են թռչուններ: Մարմաշենցի Ալվարդ Բաղդասարյանի տնտեսության 35 թև հավը մեկ շաբաթում ամբողջովին վերացել է:

Չեն դիմել գյուղի անասնաբույժ Հարութ Խաչատրյանին, քանի որ իմացել են, որ գյուղում տարածված է ժանտախտ հիվանդությունը: Հիվանդության բնութագիրն Ալվարդ Բաղդասարյանն առաջին նշաններից է ենթադրում.

«Հավերը միանգամից բռնվան, սատկան, էլ օգուտ չուներ, որ ես սրսկել տայի: Բայց մարդու էլ կա, որ ասում են սրսկել են ու սատկել է»:

Գյուղի միակ անասնաբույժ Հարութ Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ որևէ մեկն իրեն չի զգուշացրել թռչունների անկման մասին: Առաջին դեպքը գրանցվելուն պես պետք է դիմեին.

«Ոչ մեկ ինչ որ մի բան չի ասել»:

Տարեսկզբին մոտ 3500 թռչուն է ժանտախտի դեմ պատվաստվել, քանի որ այդքան պատվաստանյութ էլ ստացել են, ասում է համայնքապետ Կարեն Արշակյանն ու հավելում, գարնան ամիսներին, սակայն, գյուղացիները ձեռք են բերել ևս մոտ 8000 թև թռչուն.

«Հարցն ինչի՞ մեջ է: Մենք ամեն օր չենք կարող ճշտել մարդը քանի հատ թռչուն է վերցրել, քանի հատ ձագ: Դա հսկելու համար մեծ աշխատանք է պետք: Մենք ունենք մեկ անասնաբույժ և վերջերս ենք նրան ընդունել:

Կարեն Արշակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ ուսումնասիրության արդյունքները ցույց կտան անկման պատճառները: Իսկ դրանցի հետո ավագանին կորոշի տուժածներին ինչպիսի փոխհատուցում կտրամադրի: Սննդի անվտանգության պետական ծառայությունը տեղյակ է խնդրին և Շիրակի տարածքային կենտրոնն արդեն զբաղվում է հարցով:

Իսկ օգոստոսից արգելել են Ռուսաստանի որոշ տարածքներից խոզի և թռչնամսի ներմուծումը՜ կանխելու խոզերի աֆրիկական ժանտախտն ու թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Սննդի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը. «Այդ ռեգիոնները վերահսկվում են»:

2018 թվականի դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի, ինչպես նաև կենդանի թռչնի բոլոր տեսակի, բոլոր տեսակի թռչնամթերքի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի ներմուծումը: