ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կապիտալի արտահոսք չկա` վստահեցնում են գլխավոր դրամատնից
2018-12-20 13:08:14

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Հայաստանից կապիտալի արտահոսքի մասին խոսակցությունները համառորեն չեն լռում: Գլխավոր դրամատանը հանգստացնում են՝ նման խնդիր չկա: Հստակ վիճակագրություն, թե Հայաստանից դուրս եկող գումարները որտեղ են ներդրվում, նույնպես չկա:

0:00
0:00

Հայաստանի կենտրոնական բանկից վստահեցնում են՝ կապիտալի արտահոսք որպես այդպիսին չկա: Հակադարձում են մամուլի հրապարակումներին՝ նախ, ներմուծման ծավալներն են ավելացել, աշխարհագրությունն է ընդլայնվել՝ Չինաստան, ԱՄԷ ու ոչ միայն: ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը նշում է՝ գումարներում դեպի դուրս փոխանցելիս ներառվում է նաև, օրինակ, դրսում սովորողների ուսման վճարը:

Տարեսկզբի տվյալներով, երկրում գրանցվել է կապիտալի գրեթե 7%–ով ավելի ներհոսք` 2017 թ.–ի համեմատ։ Լուրջ արտահոսք գրանցվել է «թավշյա հեղափոխության» առաջին օրերին, սակայն այն արագ վերականգնվել է՝ ԿԲ-ում հայտարարել էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը կարծում է, որ անգամ կապիտալի արտահոսք տերմինն է սխալ գործադրվում. «Այս տարի ֆինանսական համակարգում ունենք կապիտալի շատ ավելի մեծ աճ, քան, օրինակ, ունեցել ենք մի քանի տարի առաջ»:

Պաշտոնական տվյալներով՝ ֆիզիկական անձանց բանկային փոխանցումներն արտերկիր տարեսկզբի տասը ամիսներին կազմել են ավելի քան 951 մլն դոլար: Անցնող ամիսներից միայն հունիսին է, որ նախորդ տարվա համեմատ արտահոսքը նվազել է։ Այդ ամսին Հայաստանից դուրս է բերվել 76 մլն դոլար։ Ֆինանսական միջոցների արտահոսքը հոկտեմբերին կազմել է 121 մլն դոլար։ Գումարի գրեթե կեսը՝ ավելի քան 59 միլիոնը, մտել է ռուսական շուկա։ Գումարի մյուս մասը՝ ԱՄՆ: