ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Իրանի նախագահը Թուրքիայում է
2018-12-20 15:05:21

Թուրքիայի և Իրանի նախագահների մասնակցությամբ այսօր Անկարայում հրավիրված է Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդաժողով:

Ռոհանին մասնակցում է Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 5-րդ նիստին, որի օրակարգում երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն են։ Կողմերը նախատեսում են Թուրքիայի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի։

Ակնկալվում է նաև, որ այցի ընթացքում Էրդողանի և Ռոհանիի մասնակցությամբ երկու երկրների միջև կկնքվեն տնտեսական, մշակութային և քաղաքական ոլորտներին վերաբերող նախապես նախապատրաստված մի շարք կարևոր պայմանագրեր։

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի գլխավորած պատվիրակությունը երեկ է մեկնել է Թուրքիա: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ Անկարայի Էսենբողա օդանավակայանում Իրանի պատվիրակությանը դիմավորել են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հասան Ռուհանին Թուրքիա մեկնելուց առաջ հայտարարել է, որ Իրանը բարձր է գնահատել Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին Թուրքիայի եւ նախագահ Էրդողանի դիմակայությունը։

Նրա խոսքերով՝ երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումից բացի, նախարարներն առանձին կհանդիպեն իրենց թուրք գործընկերների հետ։ Ռուհանին Թուրքիային անվանել է տարածաշրջանում կարեւոր եւ ազդեցիկ բարեկամ, որը պատմական, մշակութային եւ հոգեւոր կապեր ունի Իրանի հետ։